Առաքելեան Ընտանիքը իրենց պատրիարք՝ Ջաք Առաքելեանի պատուին, Հայ կրթական հիմնարկութեան օգնութեամբ, հովանաւորեցին մի դպրոցի վերանորոգումը Հայաստանում: æաք Առաքելեանը ծնուել էր 1913 թուին, Հայաստանի Գետափ գիւղում (նախկինում՝ Ղասմալ): Պարոն Առաքելեանը ութ տարեկանում թողնելով Հայաստանը՝ գաղթեց Ամերիկա: Նա իր հայրենիքի յուշերը կանգուն պահեց յանուն իր խանդավառութեան եւ նուիրուածութեան՝ հանդէպ իր հոգեւոր ժառանգութիւններին, եւ աւելի քան տասը տարուայ համար (1968-1979) լինելով Հայ կրթական հիմնարկութեան (ՀԿՀ) ատենապետ:
Ջ. Առաքելեանը այս մարդասիրութեան ոգին փոխանցեց իր զաւակներին ու թոռներին եւ 2010ին Ռոն Առաքելեան կրտսերը ցանկացաւ պատուել իր մեծ հօր թողած բարոյական ժառանգութիւնը՝ օժանդակելով Հայ կրթական հիմնարկութեանը՝ վերանորոգելով Գետափ գիւղի դպրոցը: Առաքելեան ընտանիքը նուիրեց 75,000 տոլար՝ վերանորոգումը աւարտին հասցնելու համար, որը նաեւ պարունակում էր դրսի մի նոր պասքեթպոլի եւ վոլիպոլի դաշտ: ՀԿՀը, ինչպէս միշտ, Առաքելեան ընտանիքից ստացած գումարների 100 տոկոսը յատկացրեց հովանաւորուած ծրագրին: ՀԿՀը նաեւ վերահսկեց վերանորոգման բոլոր երեւոյթները՝ նեռարեալ վերանորոգման ծրագրի ընդհանուր ծախսերը եւ գործնական շինարարութիւնը, ՀԿՀի վարչութեան անդամների եւ իր ներկայացուցիչների միջոցով՝ Հայաստանում:
2012ի Յունիսին, Ռոն Առաքելեանը, իր եղբայր Ադամ Առաքելեանը եւ ՀԿՀի անդամները, Հայաստանի խորհրդարանի անդամ Րաֆֆի Յովհաննէսեանի ուղղեկցութեամբ մասնակցեցին Գետափ գիւղի վերանորոգուած դպրոցի բացման արարողութեանը: Դպրոցի աշակերտները Առաքելեան ընտանիքին դիմաւորեցին ծաղկեփունջերով ու մի ցուցատախտակով, որը փակցուած էր դպրոցում, եւ մատուցեցին արտասանութիւններ: Բարի գալուստի խօսքեր հնչեցին դպրոցի տնօրէնի եւ տարածաշրջանի ներկայացուցիչների կողմից, որոնք բոլորն էլ շնորհակալութիւն յայտնեցին Առաքելեաններին՝ իրենց առատաձեռն նուիրատուութեան, եւ ՀԿՀին՝ դպրոցի վերանորոգման համար:
Րաֆֆի Յովհաննէսեանը հանդէս եկաւ խօսելով այն մասին, որ æաք Առաքելեանը հաւատում էր կրթութեան: ՀԿՀի փոխատենապետ Ալ Քաբրալօֆֆ շնորհակալութիւն յայտնեց Առաքելեաններին՝ իրենց առատաձեռնութեան համար, եւ ասաց, որ նման անհատներ՝ Ռոն եւ Շելլի Առաքելեանների եւ իրենց ընտանիքի շնորհիւ է, որ ՀԿՀը կարողացել է 180 դպրոցներ վերանորոգել Հայաստանում, Արցախում եւ æաւախքում: Գետափ գիւղի դպրոցի աշակերտներն ու բնակիչները իրենց շատ ուրախ էին զգում, որ իրենց գիւղի ծոռնիկները վերադարձել են առատաձեռնութեամբ օգնելու գիւղին:
Բացման արարողութիւնից յետոյ, գիւղի կողմից ճաշկերոյթ էր կազմակերպուել դպրոցի վերանորոգուած գլխաւոր սրահում՝ հիւրերի, դպրոցի տնօրէնութեան, ուսուցիչների եւ գիւղի ղեկավարների համար: Կենացներ եւ հաճոյական արտայայտութիւններ հնչեցին դպրոցի վերանորոգման համար, որը պիտի պատրաստի մեծ մտաւորականներ եւ անուանի մարզիկներ մեր ժողովուրդի համար:
Յաւելեալ տեղեկութիւնների կամ նուիրատուութեան համար, խնդրում ենք դիմել ՀԿՀի գրասենեակ՝ (818) 242-4154 համարին, կամ համացանցային նամակով կապուել aef@aefweb.org հասցէին. նաեւ այցելել www.aefweb.org կայքը: