Պատրաստեց՝ ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

«Էրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 7րդ մրցափուլում իրենց մրցակիցներին յաղթեցին գրոսմայստերներ Վլադիմիր Յակոբեան, Հրանտ Մելքումեանը եւ Կարէն Հ. Գրիգորեանը: Իսկ Սերգէյ Գրիգորեանցը ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ: 7րդ խաղափուլից յետոյ գրոսմայստեր Հրանտ Մելքումեանը վաստակել է 5 միաւոր, Կարէն Հ. Գրիգորեանը՝ 4,5, Վլադիմիր Յակոբեանը՝ 4, իսկ Սերգէյ Գրիգորեանցը վաստակել է 3,5 միաւոր:
Ֆուտբոլի Աֆրիկայի գաւաթի խաղարկութեան եզրափակիչում հանդիպեցին Զամբիայի եւ Կոտ դ՛ Իւուարի հաւաքականները: Խաղի ընթացքում եւ լրացուցիչ ժամանակահատուածում կողմերը չկարողացան գրաւել միմեանց դարպասները: 11 մետրանոցների հարուածներով՝ 8:7 հաշուով յաղթանակ տարան Զամբիայի ֆուտբոլիստները: Խաղի ընթացքում Լոնդոնի «Չելսի» թիմի յարձակուող կոտդիւուարցի Դիդէ Դրոգբան չիրացրեց 11 մետրանոց հարուածը:
Երրորդ տեղի համար պայքարում Մալիի հաւաքականը 2:0 հաշուով յաղթեց Գանայի հաւաքականին: