ՄԱՆԷ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ (Երեւան)
«Կանաչ մեկնարկ» բնապահպանական ծրագրի նպատակն է շրջակայ միջավայրը պահպանել

աղտոտուածութիւնից’ կոնկրետ քայլերով: Եթէ մեզանից իւրաքանչիւրը պլաստիկ շշերը նետի յատուկ առանձնացուած տարաների (արկղներու-Խմբ.) «կանաչ արկղերի» մէջ, մենք բոլորս միասին՝ 1.- կը պահպանենք շրջակայ միջավայրը, 2.- կը նուազեցնենք թունաւոր նիւթերի արտանետումը մթնոլորտ, 3.-աւելի քան 30 %ով կը նուազեցնենք աղբի ծաւալը մեր երկրում: «Կանաչ Արկղը» տեղադրում է «էկօ Ինջիներինգ» ընկերութիւնը, որն էլ յետագայում իրականացնում է այդ արկղերում հաւաքուած պլաստիկ աղբի տեղափոխումը եւ վերամշակումը: (4,315 անձ գնահատած է այս լուրը):