ԱՐԹՈՒՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Հայեացք» օրաթերթը տպագրել է իր տրամադրութեան տակ յայտնուած հայկական մասոնական օթեակի անդամների ցուցակը ներառող յոյժ գաղտնի փաստաթուղթը:
«Արմէնիա Մարիո»չ հիւրանոցում Յուլիսի 4ին սկսուած «Ֆրանսիայի Մեծ Արեւելք» ֆրանկմասոնական օթեակի համաժողովին մասնակցած հայ մասոններից մէկի կողմից մեր մտերմի միջոցով փոխանցուած փակ ծրարը բացելով, ակնկալուող տեղեկատուութեան փոխարէն, տեսել էինք բոլորովին այլ, բայց հայկական օթեակներից մէկին (անունը, համարը եւ այլն) եւ նրա անդամների ինքնութիւնը բացայայտող յոյժ գաղտնի մի փաստաթուղթ:
Շփոթմունքի հետեւա՞նք է դա, թէ՞ տեղեկատուութեան միտումնաւոր արտահոսք, եւ եթէ վերջինը, ի՞նչ նպատակով՝ դժուար է ասել: Դատելով ամէնից՝ բացայայտուած ֆրանկմասոնական օթեակն անգլոսաքսոնական թեւի է, իսկ ըստ «Ֆրանսիայի Մեծ Արեւելք օթեակի մեծ վարպետ Գի Արսիզէի՝ իրենց յարաբերութիւններն այդ թեւի օթեակների հետ վատ են, աւելի ճիշդ՝ յարաբերութիւններ չունեն, երկու թեւի օթեակների անդամները միմեանց նոյնիսկ չեն բարեւում:
Միւս կողմից՝ շատ դժուար է հաւատալ Մեծ վարպետի այս հաւաստիացմանը, քանի որ «Ֆրանսիայի մեծ Արեւելք» օթեակի ներկայացուցիչները Երեւանում 2007 թ. Ապրիլի 25ին հրաւիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգ»ի թղթակցին բացատրել էին, որ «մասոնութիւնը նման է քաղաքականութեանը, որի իրականացման հարցում կարող են տարբեր լինել ճանապարհները» : Այսինքն՝ այստեղից կարելի է հետեւութիւն անել, որ օթեակների նպատակը, որ թեւին էլ պատկանեն դրանք, նոյնն է, հետեւաբար խիստ գաղտնի այդ տեղեկատուութիւնը՝ անգլոսաքսոնական թեւի օթեակներից մէկի անդամների ինքնութիւնը բացայայտելը, անկախ այդ թեւի օթեակների հետ «Ֆրանսիայի Մեծ Արեւելքի» ունեցած յարաբերութիւններից, մեղմ ասած, տարօրինակ է: Այնուամենայնիւ, ինչպէս խոստացել էինք, որոշ ուսումնասիրութիւնից յետոյ հրապարակում ենք մասոնական օթեակի անդամների անուն-ազգանունները եւ այլ տուեալներ: Փաստաթուղթը 1997 թուականի է, անգլերէն եւ վերաբերում է «Արարատ լեռ օթեակ թիւ 9239» («Mount Ararat Lodge No 9239» ) կազմակերպութեանը, որի հետեւեալ անդամներն են նշուած.
1) հիմնադիր՝ պաշտելի եղբայր (մասոնական դիմումի ձեւ-Խմբ.) Տիրան Ուզունեան (Լոնդոն, Աւոնդէյլ փողոց 4),
2) հիմնադիր՝ եղբայր Նուբար Ղարաբեկ Փայլակ Տէրունեան (Լոնդոն, 2-րդ Աւենիւ),
3) հիմնադիր՝ պաշտելի եղբայր Լեւոն Լեւոնեան (Լոնդոն, Օքսիջ Գարդենս 43),
4) հիմնադիր՝ պաշտելի եղբայր Արա Յակոբ Փալամուդեան (Լոնդոն, Մենոր Հոլ Դրայվ
5) հիմնադիր՝ պաշտելի եղբայր Անդրէ Քայդան (Կիպրոս, Նիկոսիայ 1107, Այիոս Անդրէաս, Թակիս Սոֆոկլէուս փողոց 1, բն. 3)
6) պաշտելի եղբայր Էդվարդ Սահակեան (Լոնդոն, Բելգրեյվ Միւս Ուեստ 15),
7) հիմնադիր՝ պաշտելի եղբայր Գեւորգ Վարուժեան (Սարի, Սըրբիտոնի շրջան, Հուկ, Քելուին Գրով 11),
8) հիմնադիր՝ պաշտելի եղբայր Յակոբ Վաճառականեան,
9) հիմնադիր՝ եղբայր Կիրակոս Յարութիւն Կարայեան,
10) հիմնադիր՝ պաշտելի եղբայր æոն Էդվարդ Հարսլի,
11) հիմնադիր՝ պաշտելի եղբայր Էդվարդ Փափազեան,
12) հիմնադիր՝ պաշտելի եղբայր Սամա Խուսուբ,
13) հիմնադիր՝ եղբայր Սեւան Մութաֆեան,
14) հիմնադիր՝ պաշտելի եղբայր Ժակ Խեդերեան,
15) եղբայր Ժիրայր Կարպիս Թորոսեան,
16) պաշտելի եղբայր Մայքլ Բոուեր,
17) եղբայր Միքայէլ Աւետիսեան,
18) եղբայր Պետրոս Լոթվիգ Եղիայեան,
19) եղբայր Մկրտիչ Մամիկոն Փաչայեան,
20) պաշտելի եղբայր Տիգրան Բոջալեան,
21) եղբայր Մանուկ Միքայէլեան,
22) եղբայր Բերնարդ Անտոնեան,
23) եղբայր Պետրոս Աքիլեան,
24) եղբայր Վահրամ Փեզշկեան,
25) եղբայր Գրիգոր Կիրակոս Կարայեան,
26) եղբայր Արմանդ Քեշիշեան,
27) եղբայր Սեդրակ Քասաբեան,
28) եղբայր Ռոբերտ Սերիոժ Բազիլ,
29) եղբայր Աւետիս Աւետիսեան,
30) պաշտելի եղբայր Յովնան Համբարձումեան,
31) եղբայր Էդի Սահակեան,
32) եղբայր Արէն Լեւոն Կուրդիկեան,
33) պաշտելի եղբայր Դաւիդ Մայքլ Հիքս,
34) եղբայր Մայքլ Ղամիս Մալաս,
35) եղբայր Շառլ Ղամիս Մալաս,
36) եղբայր Էնդրիւ Սթեֆան Ուիթոն,
37) եղբայր Ռաֆայէլ Իսայեանց,
38) եղբայր Էդիկ Թորոսեան,
39) եղբայր Ռոնալդ Շառլ Ռոջերս,
40) եղբայր Պերճ Մութաֆեան,
41) եղբայր Վահէ Բերնարդի,
42) եղբայր Վահէ Աբրահամեան,
43) պաշտելի եղբայր Լեւոն Ագուլեան,
44) եղբայր Հարոլդ Մելիք-Աբրահամեան,
45) եղբայր Արմավիր Աղաբեկեան,
46) պաշտելի եղբայր Աշոտ Կայծակեան,
47) եղբայր Տիգրան Դոնուզեան,
48) եղբայր æոզոֆ Գառնիկ Օղասաբեան,
49) եղբայր Անոյշաւան Այվազեան:
Որպէս օթեակի պատուաւոր անդամներ նշուած են շատ պաշտելի եղբայր Փ. Ա. Թոլերի, պաշտելի եղբայր Թ. Դոյլի, պաշտելի եղբայր Բ. Բէյուանի, շատ պաշտելի եղբայր Ն. Բ. Քրայերի, պաշտելի եղբայր Հ. Վ. Մալհաուսի, պաշտելի եղբայր Դ. Ի. Մքլելանդի, պաշտելի եղբայր Դ. Ա. Հայի, պաշտելի եղբայր Բ. Ս. Վ. Հարթի, պաշտելի եղբայր Ս. Է. Ն. Նայի, պաշտելի եղբայր æ. Բ. Թոլերի, պաշտելի եղբայր Ս. Ռ. Դանի, պաշտելի եղբայր Վ. Ս. Հիլի, պաշտելի եղբայր Թ. æ. Լիւիսի անունները: Յիշեալ օթեակի պատուաւոր անդամներից է նաեւ պաշտելի եղբայր, պատուելի Շանոնի կոմսը: Ի դէպ, մասոնական աստիճանակարգութեանն անծանօթ ընթերցողներին տեղեկացնենք, որ վերոնշեալ «պաշտելին» եւ «շատ պաշտելին» ոչ թէ մեր վերաբերմունքն է արտայայտում նրանց հանդէպ, այլ այդ անձանց կոչումն է մասոնական համակարգում: Վերոնշեալ փաստաթղթից յայտնի են դառնում նաեւ 1996-97 թթ. օթեակի պաշտօնեաների անունները՝ աւագ պահակ՝ եղբայր æ. Թորոսեան, կրտսեր պահակ՝ եղբայր Ա. Կուրդիկեան, հոգեւորական (ռազմական հոգեւորական), պաշտելի եղբայր Դ. Ուզունեան, գանձապահ՝ պաշտելի եղբայր Հ. Վաճառականեան, քարտուղար՝ պաշտելի եղբայր æ. Է. Հալսի, արարողութիւնների ղեկավար՝ պաշտելի եղբայր Լ. Լեւոնեան, ողորմութիւն բաժանող՝ եղբայր Ն. Գ. Պ. Տէրունեան, բարեգործութեան ղեկավար՝ պաշտելի եղբայր Է. Փափազեան, աւագ դիակոն՝ եղբայր Ա. Աւետիսեան, կրտսեր դիակոն՝ եղբայր Ա. Ուիթոն, արարողութիւնների ղեկավարի օգնական՝ պաշտելի եղբայր Ա. Փալամուդեան, քարտուղարի օգնական՝ պաշտելի եղբայր Մ. Բոուեր, ներքին պահակ՝ եղբայր Ռ. Իսայեանց, կառավարիչներ (աւագ)՝ եղբայր Գ. Հ. Կարայեան, եղբայր Ս. Քասաբեան, եղբայր Է. Թորոսեան, եղբայր Ռ. Ռոջերս, եղբայր Ս. Մալաս, եղբայր Վ. Աբրահամեան, եղբայր Հ. Մելիք-Աբրահամեան, եղբայր Ա. Աղաբեկեան, պահակ՝ պաշտելի եղբայր Դ. Վ. Ինգլիշ, երգեհոնահար՝ պաշտելի եղբայր æ. Ա. Բրայթուեյթ: Նոյն փաստաթղթից յայտնի են դառնում օթեակի նոյնիսկ նախկին վարպետների անունները՝ 1987 թ.՝ պաշտելի եղբայր Մ. Լ. Վարուժեան (հանգուցեալ), 1988 թ.՝ պաշտելի եղբայր ԱՅ. Մոլօզեան, 1989 թ.՝ պաշտելի եղբայր Լ. Լեւոնեան, 1990 թ.՝ պաշտելի եղբայր Ա. Հ. Փալամուդեան, 1991 թ.՝ պաշտելի եղբայր Է Փափազեան, 1992 թ.՝ պաշտելի եղբայր Է. Սահակեան, 1993 թ.՝ պաշտելի եղբայր Կ. Վարուժեան, 1994 թ.՝ պաշտելի եղբայր Մ. Բոուեր, 1995 թ.՝ պաշտելի եղբայր Ս. Խուսուբ:
Ինչպէս նկատելի է, տուեալ օթեակի վարպետները «Ռոտարի» ակումբի նախագահների նման հերթագայում են միմեանց: Ընդգծենք, որ մեր ձեռքի տակ են նաեւ օթեակի միւս բոլոր անդամների հասցէները, ինչպէս նաեւ բոլորի հեռախօսահամարները եւ այլ տուեալներ, սակայն հասցէները, բացառութեամբ մէկի, մասնակի ենք հրապարակում, իսկ հեռախօսահամարներն ընդհանրապէս չենք հրապարակում: Խնդիրն այն է, որ, մեր ունեցած հաւաստի տեղեկատուութեան համաձայն, որոշ կուսակցութիւնների շարքերում, նաեւ ընդդիմութեան ճամբարում տեղ գտած, ազգութիւն, հայրենիք չճանաչող, աթէիստ (աստուածամերժ) կամ զուտ ձեւական քրիստոնեայ բազմաթիւ «գործիչներ ուղղակի երազում են մասոններին զանգահարելու, նրանց հետ խօսելու, ծանօթանալու միջոց գտնել, որպէսզի խնդրեն իրենց եւս օթեակի կազմում ընդգրկել՝ այդ կարգավիճակից բխող շատ լայն հնարաւորութիւնները վայելելու ակնկալութեամբ:
Ուշագրաւ է, որ օթեակի վարպետ, պաշտելի եղբայր Հ. Համբարձումեանը յիշեալ օթեակի անդամներին տուեալ փաստաթղթով զգուշացրել է, որ չպէտք է շփումներ ունենան այլ օթեակների մասոնների հետ, եթէ չունեն գլխաւոր քարտուղարի թոյլտուութիւնը: Այս զգուշացման ու զգուշաւորութեան նպատակը մէկն է՝ նոյնիսկ այլ օթեակների մասոններին վստահել միայն գլխաւոր քարտուղարի համաձայնութեան դէպքում, որպէսզի յանկարծ չբացայայտուեն: Սակայն, ինչպէս արդէն պարզ է, նոյնիսկ դա նրանց չօգնեց. այս հրապարակմամբ օթեակի բոլոր անդամները բացայայտւում են: Այստեղ թերեւս տեղին է յիշել յայտնի իմաստնութիւնը՝ Սատանան այնքան էլ սարսափելի չէ, որքան թւում է: