ԿԼԵՆՏԷՅԼ․- Երեքշաբթի օր իր մահկանացուն կնքեց ամերիկահայ յայտնի բժիշկ, բարերար եւ ազգային-հասարակական գործիչ Նուպար Ճանոյեան, տեղեկացուց անոր կինը, բանաստեղծուհի, բժշկուհի Սոնա Վան։
«Մայիս 5: Սա քո թուարկութիւնից յետոյ առաջին օրն է։ Վախենում եմ աչքերս բաց անել առաւօտի մեջ, որտեղ դու բացակայ ես։ Փաստը մնում է փաստ. գոյամարտն աւարտուած է։ Ես ինձ զգում եմ ինչպես պատերազմում տանուլ տուած գեներալ։ Պարզւում է՝ միայն սէրը բաւարար չէ։ Ների’ր ինձ…», գրած է Սոնա Վան։
Նշենք, որ 80ամեայ Նուպար Ճանոյեան հիմնադիրն է բարեգործական «Ամէն ինչ առողջութեան եւ առողջութիւն բոլորին» (All For Health, Health For All) դարմանատուներու ցանցին, ինչպէս նաեւ հողինակն է «Ճամբորդութիւն Ժամանակի Եւ Տարածութեան Միջով» հատորին։
«Յետադարձ հայեացքով կեանքս ինձ ներկայանում է որպէս մի կարճ հայկական հեքիաթ։ Մենք ընտանիքում 6 երեխայ էինք: Հօրաքոյրս յաճախ էր մեզ հեքիաթ պատմում, եւ այդ հեքիաթներում միշտ թագաւորը իր տղաներին ուղարկում էր աշխարհի տարբեր երկրներ, ու նրանցից մէկը վերադառնում էր որպէս հերոս: Ես ինձ միշտ տեսել եմ այդ հերոսի դերում: Ես թափառել եմ աշխարհով մէկ եւ հետեւել իմ մէջ կայացած փոփոխութիւններին՝ որպէս հեքիաթի հերոս», առիթով մը ըսած է տոքթ. Նուպար Ճանոյեան ։
Խորազգաց ցաւակցութիւններս բժիշկ Նուբար Ջանոյան
ի մահուան տխուր առիթով : Սիրուած ու յագանքի արժանացած ազնիւ հայորդի . Աստուած քու հոգին լուսաւորէ