
«Ֆորբս» ամսագրի ռուսական խմբագրութիւնը հրապարակել է երկրի 200 ամէնից հարուստ գործարարների ցանկը: Վարկանիշը գլխաւորել է Նովատեկ ընկերութեան ղեկավար Լէոնիդ Միխելսոնը 24 միլիարդ դոլարով:
Երկրորդ տեղում նախկին տարուայ առաջատար Վլադիմիր Լիսինն է, որի կարողութիւնը «Ֆորբս»ը գնահատել է 21.3 միլիարդ դոլար: «Լուկոյլ»ի նախագահ Վագիթ Ալեքպերովը երրորդն է 20.7 միլիարդ դոլարով:
Տասնեակում են նաեւ.
- Ալեքսէյ Մորդաշով – 20.5 միլիարդ
- Գենադի Տիմչենկօ – 20.1 միլիարդ
- Վլադիմիր Պոտանին – 18.1 միլիարդ
- Միխաիլ Ֆրիդման – 15 միլիարդ
- Անդրէյ Մելնիչենկոյ – 13.8 միլիարդ
- Ալիշեր Ուսմանով – 12.6 միլիարդ
- Ռոման Աբրամովիչ – 12.4 միլիարդ
Ազգութեամբ հայ գործարարներից Սամուէլ Կարապետեանը 3.7 միլիարդ դոլարով 29րդն է, Սերգէյ Գալիցկին (Յարութիւնեան) 3.5 միլիարդով 32րդն է, Ռուբէն Վարդանեանն ունի 950 միլիոն դոլար եւ 103րդն է, 146րդ տեղում Ալբերտ Աւդոլեանն է՝ 700 միլիոն դոլար կարողութեամբ, Դաւիթ Եանն ունի 500 միլիոն դոլար եւ եզրափակում է ցանկը:
Ռուսաստանի 200 ամէնից հարուստ մարդիկ միասին 496 միլիարդ դոլար ունեն: