ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Յունիսի 4ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միութեան ղեկավար, Կանադայի Նոր ժողովրդավարական կուսակցութեան անդամ Դէյվիդ Ուորներին:
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերութիւնները, նշել այլ երկրների հետ Արցախի համագործակցութեան ընդլայնման կարեւորութիւնը՝ որպէս էական ներդրում տարածաշրջանում կայունութեան ապա-հովման գործում:
Մասիս Մայիլեանը նաեւ անդրադարձել է Արցախում պետականաշինութեան գործընթացին, պատմել անկախութեան տարիների ընթացքում հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների եւ դրանց յաղթահարման ուղիների մասին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Լեռնիկ Յովհաննիսեանը եւ Կանադայի Հայ Դատի յանձնախմբի քարտուղար Սեւակ Փալեանը: