ԵՐԵՒԱՆ.– Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան՝ 2015 թուականի Մայիսին Հայաստանի մէջ միջին ամսական անուանական աշխատավարձը կազմած է 183.5 հազար դրամ: Նախորդ ամսուան հետ բաղդատելով՝ անիկա բարձրացած է 0.9 տոկոսով, իսկ Մայիս 2014ին հետ՝ 12.5 տոկոսով:
Ընդ որում, ըստ ԱՎԾ հրապարակման՝ Մայիսին պետական հատուածի աշխատողներուն աշխատավարձը կազմած է 162.5 հազար դրամ, իսկ ոչ պետական հատուածինը՝ 213 հազար դրամ:
Յիշեցնենք, որ 2014ին միջին աշխատավարձը, 2013ին հետ բաղդատելով, աւելցած է 8.3 տոկոսով՝ կազմելով 171 հազար դրամ: Պետական հատուածի աշխատավարձը աճած է 9 տոկոսով ու հասած 151.5 հազար դրամի, իսկ մասնաւոր հատուածինը՝ 7.3 տոկոսով եւ կազմած 199 հազար դրամ: