Նոյեմբերի 4ին նախատեսուած են համերկրային ընտրութիւններ՝ ԱՄՆ Կոնգրեսի, Կալիֆորնիայի խորհրդարանի, Լոս Անջելեսի գաւառի համար: Ընտրութիւններին մասնակցութիւնը ոչ միայն իւրաքանչիւր քաղաքացու պարտաւորութիւնն է, նաեւ՝ մեր իրաւունքներին տէր կանգնելու, մեր ձայնը երկրի օրէնսդիր տարբեր մարմիններում լսելի դարձնելու ամենաարդիւնաւէտ միջոց:
Ամերիկեան-հայկական ամենամեծ ու ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւնը՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, որի նպատակներն ու գործունէութիւնն ուղղուած են համահայկական եւ ԱՄՆի հայ համայնքի համար առաջնային նշանակութեան հարցերի լուծմանը, իւրաքանչիւր ընտրութիւնից առաջ կազմակերպում է հանդիպումներ տարբեր պաշտօնների համար թեկնածուների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը համայնքին յուզող խնդիրների շուրջ, տեղեկանալու տուեալ թեկնածուի ծրագրերից: «Մենք պաշտպանում ենք այս կամ այն թեկնածուին գլխաւորապէս հիմնուելով տուեալ թեկնածուի՝ մեզ հետաքրքրող հարցերից ստացուած պատասխաններից, նրանց հետ անձնական զրոյցներից, եւ մեր ամփոփումով, որ տուեալ անձիք լաւագոյնս են հակուած աջակցելու ամերիկահայ համայնքին առնչուող հարցերի լուծմանը», նշում է Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի նախագահ Նորա Յովսէփեանը:
Ըստ այդ, Հայ Դատի յանձնախումբը ներկայացրել է Նոյեմբերի 4ի համերկրային, նահանգային, տեղական մակարդակի ընտրութիւններում նախընտրելի թեկնածուների անունները.
ԱՄՆի Ներկայացուցիչների տան համար պայքարում՝ Բրեդ Շերման (Brad Sherman, 30րդ ընտրատարածք) եւ Թօնի Քարդենաս (Tony Cardenas, 29րդ ընտրատարածք):
Կալիֆորնիայում, նահանգապետի պաշտօնում՝ æերի Բրաուն (Jerry Brown), Գեւին Նիւզոմ (Gavin Newsom)՝ փոխնահանագապետ (Lieutenant Governor), Ալեքս Փադիլա (Alex Padilla)՝ նահանգի պետքարտուղար, æոն Չիանգ (John Chiang)՝ նահանգի գանձապահ, Քամելա Դ. Հարիս (Kamala D. Harris)՝ գլխաւոր դատախազ, Բեթի Եի (Betty Yee)՝ նահանգի վերահսկիչ, Թոմ Թորլեքսըն (Tom Torlakson)՝ հանրային ուսուցման վերակացու (Superintendent of Public Instruction):
Կալիֆորնիայի խորհրդարանի համար պայքարում. նահանգի Ծերակոյտում՝ Քեւին Դէ Լէոն (Kevin De Leon, 22րդ ընտրատեղամաս), Ռոբերտ Հերթցբերգ (Robert Hertzberg, 18րդ ընտրատարածք), Թոնի Մենդոզա (Tony Mendoza, 32րդ ընտրատեղամաս), Խոզէ Սոլորիօ Jose Solorio, 34րդ ընտրատեղամաս):
Նահանգային Ներկայացուցիչների տան համար՝ Ադրին Նազարեան (Adrin Nazarian, 46րդ ընտրատարածք), Խաչօ Աշաճեան (Katcho Achadjian, 35րդ ընտրատարածք), Չերիլ Բրաուն (Cheryl Brown, 47րդ ընտրատարածք), Եան Քալդերոն (Ian Calderon, 57րդ ընտրատարածք), Մեթ Դաբաբնէ (Matt Dababneh, 45րդ ընտրատարածք), Սթիւ Ֆոքս (Steve Fox, 36րդ ընտրատարածք), Մայք Գատօ (Mike Gatto, 43րդ ընտրատարածք), Քրիս Հոլդըն (Chris Holden, 41րդ ընտրատարածք), Ալ Մուրասաչի (Al Murasachi, 66րդ ընտրատարածք), Քրիսթըն Օլսեն (Kristen Olsen, 12րդ ընտրատարածք), æիմ Փեթերսոն (Jim Patterson, 23րդ ընտրատարածք), Սքոթ Ուիլք (Scott Wilk, 38րդ ընտրատարածք):
Լոս Անջելեսում, գաւառի վերահսկիչի պաշտօնի համար՝ Բոբի Շրիւեր (Bobby Shriver), ոստիկանապետի պաշտօնի համար՝ Ջիմ Մըքդոնել (Jim McDonnel), Լոս Անջելեսի գաւառի հարկային տեսուչ՝ LA County Assessor Ջեֆրի Փրանգ (Jeffrey Prang):
Քաղաքական կեանքում հայերի մասնակցութիւնը քաջալերելու եւ ակտիւացնելու նպատակով Հոկտեմբերից գործում է նաեւ Հայ Դատի յանձնախմբի «Հայ Վոթս» (Hye Votes) արշաւը: Այս ծրագրի շրջանակներում, տեղի է ունենում հայ ընտրողների արձանագրում եւ ընտրութիւնների հետ կապուած բոլոր հարցերում աջակցութիւն: «Ընտրութեան գործընթացը հայ քուէարկողների համար դիւրացնելու նպատակով ստեղծուած «Հայ Վոթս»ի նպատակն է օգնել հայ ընտրողին՝ արձանագրուելու հետ կապուած, լեզուական հարցերում, թեկնածուների մասին տեղեկութիւններ տրամադրելով», նշում է «Հայ Վոթս»ի համակարգող Աննա Առաքէլեանը: Այս ընտրութիւններում «Հայ Վոթս»ի գլխաւոր գրասենեակը տեղակայուել է Էնսինոյում:
«Սան Ֆերնանդօ հովտում բնակւում է շուրջ 14 հազար հայ, ովքեր արձանագրուած չեն: Միաժամանակ, արձանագրուած 8000 հայ քուէարկողներից, նախնական ընտրութիւններին մասնակցել է ընդամէնը 736ը: Այս շրջանի հայ համայնքին քաղաքական գործընթացներում առաւել ներգրաւուելու նպատակով էր, որ որոշեցինք մեր աշխատանքը կենտրոնացնել Սան Ֆերնանդօ հովտում: Մեր համայնքը պէտք է կարողանայ վճռորոշ դեր ունենալ ընտրութիւններում, ըստ այդմ՝ մեր ձայնն առաւել բարձր կը հնչի՝ դիւրացնելով մեր հետապնդած հարցերի լուծումը», նշում է Առաքէլեանը:
«Մասնակցենք ընտրութիւններին, հզօրացնենք մեր համայնքը», յորդորում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:
Տեղեկանք.– Ընտրութեան օրը՝ Նոյեմբերի 4ին, ընտրատեղամասերը բաց են վաղ առաւօտեան 7ից մինչեւ երեկոյեան ժամը 8ը: Եթէ դուք քուէարկում էք տանից եւ մինչեւ Հոկտեմբերի 31ը չէք հասցրել փոստով ուղարկելու ձեր քուէաթերթիկը, այն տարէք որեւէ ընտրատեղամաս Նոյեմբերի 4ին: Եթե որեւ խնդիր կունենաք ընտրատեղամասում` կարող եք պահանջէլ պայմանական (provisionally) ընտրելու ձեւ:
«Հայ Վոթս, ծրագրի կամաւորները շուրջօրեայ աշխատելու են նաեւ քուէարկութեան օրը՝ պատրաստ օգնելու հնարաւոր բոլոր հարցերում: Եթէ ունէք հարցեր կամ օգնութեան կարիք, կարող էք զանգահարել 818 806-8683 հեռախօսահամարով, նաեւ՝ այցելել www.hyevotes.org կայք:
Յ.Գ.– «Հայ Վոթս»ից տեղեկացնում ենք, որ ընտրողներին արձանագրելու գործընթացը շարունակուելու է նաեւ Նոյեմբերի 4ի ընտրութիւններից յետոյ: