Վահէ Սարգսեանի «Հայերը Գորիի գաւառում եւ սահմանակից շրջաններում» աշխատութիւնը լուրջ ներդրում է նշուած խնդրի ուսումնասիրման ուղղութեամբ: Աղբիւրագիտական արժէքաւոր նիւթերի հիման վրայ հեղինակին յաջողուել է վեր հանել գաւառի եւ յարակից բնակավայրերի հայութեանն առնչուող բազմաթիւ պատմա-ազգաբանական ու քաղաքագիտական նշանակութիւն ունեցող հարցեր. ներկայացուած են ժողովրդագրական պատկերը, հասարակական-քաղաքական, մշակութային կեանքը, ինչպէս նաեւ, գորիահայութեան վրացացման պատմական փորձից ելնելով՝ արժէքաւոր ամփոփումներ են արուած, որոնք կարող են օգտակար լինել ներկայումս ջավախահայութեանն սպառնացող ազգային ինքնութեան փոփոխութեան վտանգների առումով: Այնուամենայնիւ, ջավախահայութիւնն ապրում է իր պատմական հայրենիքում, եւ այս հիմնաքարային գործօնը, անշուշտ, դեռեւս շարունակում է մնալ էթնոձուլման հզօր գործընթացներին հակադրուելու ներուժի հիմնական աղբիւրը:
Աշխատանքը կարող էք տեսնել «Նորավանք» գկ/հ կայքում.
http://www.noravank.am/upload/pdf/Globus_10_2013.pdf
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.