ԵՐԵՒԱՆ.– 2013ի Յուլիսին ամսական միջին աշխատավարձը Հայաստանի մէջ եղած է 155,008 դրամ՝ աճելով 3.8 տոկոսով: Ընդ որում, Յուլիսին՝ Յունիսին հետ բաղդատելով, աշխատավարձի մակարդակը աճած է 5.3 տոկոսով: Մինչ Յունուար-Յուլիսին աշխատավարձը կազմած է 144,850 դրամ, ինչ որ 3.2 տոկոսով աւելի է 2012ի նոյն շրջանի ցուցանիշէն:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, պետական կազմակերպութիւններուն մէջ 2013ի Մայիսին՝ 2012ի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով՝ ամսական միջին աշխատավարձը աւելցած է 1.2 տոկոսով՝ կազմելով 127,235 դրամ, իսկ 2013ի Յուլիսին՝ 2013ի Յունիսին հետ բաղդատելով, արձանագրուած է 0.6 տոկոսի աճ: Միաժամանակ 2013 թուականի Յունուար-Յուլիսին՝ 2012ի նոյն շրջանին հետ բաղդատելով՝ աշխատավարձի աճը կազմած է 1.9 տոկոս՝ 115,745 դրամ:
Յուլիս 2013ին ոչ պետական կազմակերպութիւններուն մէջ աշխատավարձի աճը՝ 2012ի Ապրիլին հետ բաղդատելով եղած է 6.5 տոկոս՝ հասնելով 186,058 դրամի: Հայաստանի մէջ 2013ի Յուլիսին՝ 2013ի Յունիսին հետ բաղդատելով աշխատավարձը աճած է 1.5 տոկոսով: 2013ի Յունուար-Յուլիսին՝ 2012ի նոյն շրջանին հետ բաղդատելով՝ աշխատավարձի մակարդակը աճած է 5.5 տոկոսով՝ կազմելով 178,230 դրամ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.