ՎԻԳԷՆ ՂԱԶԱՐԵԱՆ
Ազգային բարերար, «Գլենդէյլ Քիա»ի մեծահամբաւ տնօրէն Օննիկ Մեհրաբեանի մասին գիտեն ոչ միայն Կալիֆորնիայում: Նրա կողմից իրականացուած մարդասիրական ծրագերերի, անշահախնդիր բարեգործութիւնների, մարդկային ջերմ ու հոգատար վերաբերմունքի մասին գիտեն նաեւ ԱՄՆից հազարաւոր մղոններ հեռու գտնուող այլ երկրի քաղաքացիներ:
Ժառանգելով իր պապերից եկած ազգանուէր աւանդոյթը՝ մշտապէս օգնել է կարիքի մէջ յայտնուած իր հայրենակիցներին, օթեւան է տրամադրել միայնակ ու անօգնական ծերերին, կերակրել կամ դեղորայք է հասցրել հիւանդներին, աշխատանքով է ապահովել շատ ու շատ մարդկանց: Նրա կողմից իրականացուած բարեգործութիւններն այնքան շատ են, որ հնարաւոր չէ բոլորը յիշատակել:
Օննիկ Մեհրաբեան այն իւրատեսակ հայերից է, ով, որոշ մեծահարուստների նման իր գումարները երբեք չի վատնում «կազինօ»ներում կամ ճամբորդութիւններում: Քրտինքով վաստկած նրա գումարների զգալի մասը յատկացնում է բարեգործութեանը՝ կարիքաւորներին, ուսանողներին, հաշմանդամներին, ՀՀ զինուած ուժերին, պատերազմների մասնակցած վեթերաններին: Եւ պատահական չէ, որ գնահատելով Օննիկ Մեհրաբեանի կատարած աշխատանքները՝ Ամերիկահայ վեթերանների միութիւնը իրեն շնորհեց «Պատուաւոր անդամ»ի կոչում, եւ միջնորդելով ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը՝ պարգեւատրեց «Մարշալ Բաղրամեան» յուշամեդալով:
Լոս Անջելըսում նրա միջոցներով կառուցուած Ս. Պետրոս եկեղեցին, նրա մարդկային բարձր արժանիքներով լեցուն լինելու վառ ապացոյցն է: Մայր հայրենիքի Լերմոնտով գիւղում նրա միջոցներով կառուցուել են կարիքաւորների համար յարմարաւէտ կացարաններ, բուժսպասարկման կէտ, հանգստեան տուն: Ազնիւ գործարարը, համեստ ու բարեհամբոյր անձնաւորութիւնը, չի անտեսում նաեւ Լոս Անջելըսում ազգօգուտ գործունէութեամբ զբաղող հասարակական կազմակերպութիւններին: Ամերիկահայ վեթերանների միութեան հիմնադրման 10ամեակի կապակցութեամբ, նրա միջոցներով պատուիրուեց «10ամեակ» յուշամեդալներ, որոնք 2005թ. Մայիս 9ին՝ մեր մեծ յաղթանակների նշման օրը, նուիրուեց միութեան 120ից աւելի անդամներին: Իսկ 2010թ. Մայիս 9ին, Օննիկ Մեհրաբեանը հայ վետերաններին նոր անակնկալ մատուցեց: Երբ Գլենդէյլի «Անուշ» ճաշարանում հայ վեթերանները մեծ շուքով նշում էին իրենց աւանդական տօնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի 65րդ տարին եւ Շուշիի ազատագրման 18րդ տարեդարձը, ճաշարանի բակ մտաւ «Քիա» մակնիշով մի շքեղ աւտոմեքենայ, որու դռներին վրայ գեղեցիկ տառերով գրուած է միութեան անունը: Դա ամենաթանկ նուիրատուութիւնն էր, որ ստանում էին յանուն հայրենիքի եւ Արցախի ազատագրման համար կռուած հայ վեթերանները:
Շնորհակալութիւն սիրելի հայորդի Օննիկ Մեհրաբեան: Երանի թէ բոլոր հայուհիները ձեզ նման որդի նուիրաբերեն հայ ժողովրդին:
* Ամերիկահայ Վեթերանների Միութեան Նախագահ