
Սիլվանա Գելըրին (պատկերասրահը) Փետրուարի 5ին ներկայացնում է ժամանակակից աբստրակտ (վերացական-Խմբ.) ոճով ստեղծագործող 15 նկարիչների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, զարդեր եւ այլն: Պատկերասրահի տնօրէն Սիլվանա Ամբարը տեղեկացնում է, որ բացման երեկոյին կարելի է հանդիպել եւ ծանօթանալ արուեստագէտներին հետ: Սպասւում է նաեւ խաղարկութիւն եւ թանկարժէք մրցանակներ յաղթողներին:
Գլենդելում գտնուող Սիլվանա Գելըրին, որ գործում է 2010 թուականից, ներկայացնում է աւանդական եւ ժամանակակից ոճով ստեղծագործող արուեստագների գործեր Ամերիկայից, Եւրոպայից, Ասիայից:
«Սիլվանա Գելըրին հարաւային Կալիֆորնիայի հիմնական պատկերասրահների շարքում է եւ մենք համագործակցում ենք շրջանի բոլոր ցուցասրահների հետ ու մշտապէս քաջատեղեակ ենք ոլորտի անցուդարձից», նշում է Սիլվանա Ամբարը՝ տեղեկացնելով, որ պատկերասրահը առցանց գործում էր վաղուց եւ անցեալ տարի գարնանը որոշուեց բացել նաեւ պատկերասրահ:
Սիլվանա Ամբարն ինքն էլ տաղանդաւոր արուեստագէտ է եւ մանրազննին ընտրում է ներկայացուելիք իւրաքանչիւր աշխատանք՝ պատկերասրահում ստեղծելով գունային եւ ոճային հետաքրքիր մթնոլորտ: Հարկ է նկատել, որ գործունէութեան կարճ ժամանակահատուածում Սիլվանա Գելըրին հասցրել է բազմաթիւ թեմատիկ ցուցահանդէսներ ներկայացնել: Այս տարի եւս նախատեսւում է մի քանիսը:
1731 West Glenoaks Blvd. suite 200 հասցէում գտնուող պատկերասրահի դռները բաց են աշխատանքային օրերին, եւ Փետրուարի 5ին բացուող ցուցահանդէսը այցելուներին կը ներկայացուի մինչեւ Մարտի 12ը: