Հայսատանի հանրապետութեան մշակոյթի նախարարութիւնը, Միւնիխի տպագրական միութեան հետ համատեղ նախաձեռնած է «Գրանշան 2010» անունով արեւելեան տառատեսակներու միջազգային երրորդ մրցոյթին, որ պիտի կեդրոնանայ յատկապէս հայկական, կիրիլեան եւ յունական տառատեսակներուն վրայ:
«Տառատեսակը զարդարում է լեզուն: Հնչիւնների, բառերի եւ վանկերի ծածկագրումը ներկայացուած գրանշանների տեսքով՝ մշակոյթի բազմազանութեան յուզիչ արտայայտութիւնն է: Շատ յաճախ գրաւոր համակարգը կազմում է օգտուողի մշակոյթի անբաժանելի մասը եւ արտայայտում է չգիտակցուած կապ նրա մշակութային ժառանգութեան հետ:
«Պարզ ճշմարտ:ութիւն»ը կայանում է նրանում, որ մշակոյթի փոփոխութեան հետ տառերը անսպասելի այլակերպւում են: Մենք հետաքրքուած ենք այնպիսի հասկացութիւնների հետազօտմամբ, ինչպիսիք են տարբերութիւնը եւ բազմազանութիւնը: Տառատեսակների միջազգային մրցոյթները, որոնք անցկացւում են ոչ շատ եւ յաճախ կողմնորոշումը դէպի Արեւմուտք է, կենտրոնացած են լատինական գրութեան վրայ: Անցկացնելով «Գրանշան 2010» տառատեսակների երրորդ միջազգային մրցոյթը, ՀՀ մշակոյթի նախարարութիւնը եւ Միւնխենի տպագրական դիզայներների միութիւնը (tgm- Typographische Gesellschaft Munchen) նպատակադրուած են մեծացնել տարբեր գրաւոր համակարգերի կարեւորութիւնը, սկսելով տառատեսակների երեք հիմնական համակարգերից. հայկական, կիրիլեան եւ յունական», նշուած է մրցումը ծանուցող հաղորդագրութեան մէջ:
«Գրաշան 2010»ի կազմակերպչական յանձնախումբի եւ դատակազմի համանախագահներն են՝ Պորիս Քոչան եւ Էդիկ Ղաբուզեան: Դատակազմին մաս կը կազմեն՝ Ճերի Լիոնիտաս, Օլիվըր Լինքէ, Հրանդ Փափազեան, Քերլայն Փուզովիօ եւ Մանուէլ Շմաւոնեան:
Տառատեսակներ կարելի է ղրկել մինչեւ Օգոստոս 20, armtype@xter.net հասցէին: Յաւելեալ տեղեկութեանց համար այցելել www.granshan.org համացանցային կայքը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.