«Փանորամա».- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեան Օգոստոս 10-14ի միջեւ, Եւրոպայի մէջ պիտի ենթարկուի բժշկական քննութեան։
«Ես մտադիր եմ բուժզննում անցնել եւրոպական բժշկական կենտրոններից մէկում: Այդպիսի խորհուրդ տուել է ինձ հէնց իմ երեւանցի բժիշկը: Բուժզննումից յետոյ ես ողջ թափով կրկին գործի եմ անցնելու», յայտնած է Տ. Սարգսեան։
Յիշեցնենք, որ Ապրիլի սկիզբը Սարգսեան մէկ օրով հիւանդանոց մտած էր՝ արեան ճնշման բարձրացման պատճառով։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.