ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Ըստ Կրթական գիտարուեստներու ազգային կեդրոնի (ԿԳԱԿ) տնօրէն Արեգ Գրիգորեանի, 2011ի Յունուարին 300 դպրոց եւս պիտի միանայ Հայաստանի դպրոցներու համացանցին։
Անոր հաւաստումով, արդէն իսկ աւարտած եւ ամփոփուած է գնման մրցոյթի առաջին փուլը: «Խնդիրն այն է, որ մենք արդէն ունենք 47 մարզային հանգոյցներ, որոնցից ինթըրնեթ կապը հաղորդւում է դպրոցներին, դրանք միանում են մեզ մօտ՝ կենտրոնում», յստակացուցած է Ա. Գրիգորեան:
Ըստ անոր, 300 նոր դպրոցներու մուտքը ապահովելու համար, կ՛օգագործուին առկայ ենթակառուցուածքները:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.