ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Բազմիցս ենք անդրադարձել Սամցխէ-Ջաւախք-Ծալկա (æաւախք) հայկական տարածաշրջանի հասարակական-քաղաքական կեանքում մեծ դերակատարում ունեցող կազմակերպութիւններին, վերջիններիս գործառոյթներին եւ այլն: Խօսքը հիմնականում վերաբերում է բազմաթիւ այն ոչ կառավարական կազմակերպութիւններին, միութիւններին, հասարակական կազմակերպութիւններին, որոնք ստեղծուել եւ այս կամ այն կերպ գործում են ջաւախքում:
Ջաւախքն իրաւամբ չի գտնւում քաղաքական զարգացումների դաշտում: Արդարացի պատճառներով երբեք իր վրայ չկրելով վրացական քաղաքական-հասարակական ազդեցութիւնները, տարածաշրջանը երբեք չի ընկալել վրացական որեւէ կուսակցութեան կամ քաղաքական կազմակերպութեան գործունէութիւնը, եւ ներկայումս եւս կարելի է խօսել տարածաշրջանում վերջիններիս սոսկ ձեւական գոյութեան, սակայն ո՛չ գործունէութեան մասին: Վերջիններս ձեւականօրէն բացւում են ընտրութիւնների պահին, անտարբեր ազգաբնակչութիւնն այդպէս էլ անհաղորդ է մնում վերջիններիս հետ: Վրաստանն իրաւականօրէն արգելեց հայկական կուսակցութիւնների գոյութիւնը: Ելնելով այս հանգամանքներից՝ կարելի է եզրակացնել, որ հասարակական կառոյցները æաւախքում միակ բջիջներն են, որոնց բախտ է վիճակուած տնօրինելու ջաւախքահայութեան քաղաքական ու քաղաքացիական գիտակցութիւնը:
Լինելով հայկական տարածաշրջան եւ գտնուելով Վրաստանի՝ ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ տարուող հակասական քաղաքականութեան ազդեցութեան տակ, հարկ էր, որ æաւախքում ՀՀի եւ սփիւռքի անմիջական մասնակցութեամբ ձեւաւորուէր հայ ազգաբնակչութեան ազգային ոգին, հայրենական պատմութիւնը, պատմական աշխարհագրութիւնը, լեզուն, կրօնական գիտելիքների իմացութիւնը վառ պահող եւ զարգացնող ինստիտուցիոնալ մի կուռ համակարգ: Նախախորհրդային 2-3 տարիներին (1918-1921թթ.) տարածաշրջանը համարուել է անկախ Հայաստանի Հանրապետութեան (ՀՀի) փաստացի տարածք, եւ պատահական չէր, որ ծնունդով ախալքալաքցի ՀՀ առաջին վարչապետ Հ. Քաջազնունին արտասահմանից ստացուած օգնութեան համապատասխան մասն ուղղորդում էր æաւախք: Խորհրդային շրջանում իրադրութիւնն այլ էր: Վերոնշեալ համակարգի ձեւաւորումը պէտք է տեղի ունենար խորհրդային համակարգի փլուզմանը զուգընթաց, աւարտին հասնելով երկրների անկախացման սկզբնական տարիներին:
æաւախքում հասարակական-քաղաքական կազմակերպութիւնները, շարժումներն ու միութիւնները 1990ական թուականներին, լինելով թոյլ, պառակտուած, հիմնուելով ոչ թէ կոնկրէտ (յստակ-Խմբ.) մշակուած հայեցակարգի, այլ՝ քաոսային եւ պահի տակ ծնուած սիրողական ցանկութիւնների վրայ՝ հասան ոչնչի: Այս հարցում մեծ էր, ի հարկէ, ՀՀի կրաւորական, պասսիւ (կրաւորական-Խմբ.) պահուածքը, սակայն, ջաւախքեան գործիչների շրջանում քաղաքական մտքի բացակայութիւնը, æաւախքի մասին պատմաքաղաքական, աշխարհագրական, ռազմաստրատեգիական գիտելիքների թերի իմացութիւնը ստիպում էր վերջիններիս գործելու խիստ կաշկանդուած, ոչ համակարգուած կերպով: Վերջին այս պատճառներն, ի հարկէ, որքան սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) են, նոյնքան եւ օբյեկտիւ (առարկայական-Խմբ.): Այդուհանդերձ՝ մինչ 1990ական թուականների աւարտը æաւախքի այսպիսի կազմակերպութիւնները եղել են բաւականին ակտիւ (գործուն-Խմբ.): Բաւական է նշել մի քանի օրինակներ, երբ æաւախքում այս ընթացքում մի քանի անգամ արգելուեցին վրացական զօրաբաժանումների տեղակայումները, երկու անգամ փորձ արուեց անցկացնելու ինքնավարութեան հանրաքուէ, կիրառման չդրուեցին Թիֆլիսի կողմից ընդունուած մի շարք չարաբաստիկ օրէնքներ:
1990ական թուականների վերջերից Վրաստանն անցաւ նոր մարտավարութեան, երբ æաւախքում տեղի ունեցող գործընթացները սկսուեցին վերահսկուել Թիֆլիսի եւ Երեւանի կողմից փոխպայմամանուորուած: Շուտով այդ նպատակով Երեւանում հիմնուեց նաեւ «վիրահայերի միասնութիւն» հայ-վրացական ծրագիր-կառոյցը: æաւախքում գոյութիւն ունեցող առանց այդ էլ թոյլ կազմակերպութիւնները, առանձին անձինք չդիմանալով երկկենտրոն այսպիսի քաղաքականութեանը, կարճ ժամանակ անց փաստացի դադարեցին գործելուց: Արդիւնքում æաւախքում իր դիրքերն արագօրէն ամրապնդեց Վրաստանը՝ 2003թ. յետոյ նոր թափով տեղեկան եւ արտասահմանեան միջոցներն ուղղելով տարածաշրջանում հայկական գործօնի ջլատմանը, երբ «ինտեգրման» տխրահռչակ քաղաքականութիւնը տարածաշրջանը կարճ ժամանակում լցրեց հարիւրաւոր օտարածին կազմակերպութիւններով: ՀՀն 1998-2008թթ. æաւախքում գործեց ոչ թէ առանձնաբար եւ տեղի հայութեան ազգային շահերից ելնելով, այլ՝ Վրաստանի հետ փոխպայմանաւորուած, գտնուելով կոմունիկացիոն (հաղորդակցութեան-Խմբ.) կախուածութեան վրացական սրի ազդեցութեան տակ: æաւախքում այս ընթացքում ծնունդ առած որոշ կազմակերպութիւններ, քաղաքական միաւորումներ կամ չունեցան գործողութիւնների շարունակական ընթացք, կամ անողոքաբար ճնշուեցին Թիֆլիսի կողմից: Այսպիսով՝ ներկայումս æաւախքում քաղաքական գործընթացների վակուում (պարապութիւն-Խմբ.) է, այնտեղ ամբողջովին Վրաստանն է՝ իր բոլոր ուժերով, պետական մեխանիզմներով ու ինստիտուտներով: Հատուկենտ հայկական կազմակերպութիւններ գործունէութիւնը սահմանափակւում է միայն այս կամ այն խնդրի մասին արուած յայտարարութիւններով:
Այս ամէնին զուգընթաց՝ æաւախքում ներկայումս ընթանում է մէկ այլ՝ այսպէս կոչուած «անցումային» գործընթաց: Մինչ այս հանգամանքը բացատրելը հարկ ենք համարում բերելու մի քանի վիճակագրական տուեալներ. ՄԱԿի Զարգացման ծրագրերի կողմից հրապարակուած թուերի համաձայն մինչ այժմ æաւախքի 6 նախկին շրջանների տարածքում (բացառեալ Ծալկան) գործում էին շուրջ 152 ոչ կառավարական կազմակերպութիւններ (այսուհետ՝ ՈԿԿ) (Ախալցխայի քաղաքապետարան՝ 77, Ախալքալաքի քաղաքապետարան՝ 23, Ասպինձայի քաղաքապետարան՝ 9, Բորժոմի քաղաքապետարան՝ 15, Ադիգենի քաղաքապետարան՝ 14, Նինոծմինդայի քաղաքապետարան՝ 14): Նշեալ ՈԿԿները, որոնց տեղաբաշխումն ու թուային անհամաչափութիւնն արդէն ինչ-որ բան ասում է (համապատասխանաբար 46.134 եւ 60.975 բնակչութիւն (2002թ.) ունեցող Ախալցխայի եւ Ախալքալաքի քաղաքապետարաններում (մունիցիպալիտետ, խօսքը խորհրդային ժամանակահատուածի «շրջան» վարչատարածքային հասկացութեան մասին է)՝ բերուած թուերի համաձայն գործում են համապատասխանաբար 77 եւ 23 ՈԿԿներ): Անհամաչափ է նաեւ ՈԿԿների ազգային պատկանելութիւնը. 28.473 (62%) վրացի եւ 16.879 (37%) (2002թ.) հայ բնակչութիւն ունեցող Ախալցխայի քաղաքապետարանում, ուր գործող 77 ՈԿԿներից հայկական են ընդամէնը 8ը (նշուած 8 կազմակերպութիւններից 2ի՝ Ախալցխայի երիտասարդական կենտրոնի եւ «Շառլ Ազնաւուր» բարեգործական կազմակերպութեան ղեկավարները, ձերբակալուելով 2009թ. սկզբին, ներկայումս գտնւում են խիստ վերահսկողութեան տակ):
Հետաքրքրական է, որ ՄԱԿի Զարգացման ծրագրերի կողմից իրականացուած նախորդ՝ 2004թ. ուսումնասիրութեան համաձայն՝ 2004թ. տուեալներով Սամցխէ-æաւախքում գրանցուած էին 236 ոչ կառավարական կազմակերպութիւններ (ՈԿԿ), որոնցից 96ը Ախալցխայի շրջանում էր, 34ը՝ Ադիգենում, 21ը՝ Ասպինձայում, 42ը՝ Բորժոմում, 32ը՝ Ախալքալաքում եւ 11ը՝ Նինոծմինդայում (Samtskhe-Javakheti: Realities and Perspectives. UNDP: Tbilisi, 2004, p. 53.): Եթէ բաղդատենք այս թուերը, պարզ կը դառնայ, որ ՈԿԿների թուաքանակը միայն զուտ ֆիզիկապէս նուազել է պատկառելի թուաքանակով՝ 84ով, 236ից հասնելով 152ի:
æաւախքում անհամեմատ թոյլ է զարգացած հայկական ՈԿԿների դաշտը, դրան հակառակ՝ յատկապէս վերջինիս վրացականացուած հատուածներում (Սամցխէ-Ախալցխա) անհամեմատ աճել է վրացական ՈԿԿների թիւը: Ախալքալաք-Նինոծմինդայի հատուածի՝ թուով քիչ թէ շատ առաւելութիւն ունեցող հայկական ՈԿԿներն, իրենց հերթին, սնուելով մեծամասամբ վրացական կամ Թիֆլիսի կողմից ուղղորդուող միջազգային դրամաշնորհներից՝ պատկանում են սոցիալական, տնտեսական ոլորտներին: Քաղաքացիական հասարակութեանն առնչուող որոշ ՈԿԿների գործառոյթների հիմքում ընկած է տարածաշրջանը Վրաստանին ինտէգրելու (միաձուլելու-Խմբ.) հանգամանքը: ՀՀի կողմից աջակցութիւն ստացող հատուկենտ ՈԿԿներ գործում են խիստ սահմանափակ եւ Վրաստանի ՆԳՆ համապատասխան մարմինների կողմից վերահսկուող դաշտում: Փաստօրէն՝ æաւախքում ՈԿԿների մեծ քանակը վրացական է, հայկական ՈԿԿները թոյլ են, չունեն գործունէութեան անկախութիւն եւ ազատ դաշտ, իսկ վերջիններիս մեծագոյն մասն էլ, ի սկզբանէ դատապարտուած է ծառայելու ոչ թէ ազգաբնակչութեանը, այլ՝ Թիֆլիսին, իսկ Թիֆլիսի շահերը, ցաւօք՝ միշտ չէ, որ համընկնում են ջաւախքահայութեան ազգային շահերի հետ: æաւախքի հայութեան ազգային շահերը պաշտպանող հատուկենտ ՈԿԿները չեն կարող ազդել իրադրութիւնների վրայ, եւ, կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանն ամբողջովին յայտնուել է վրացական կամ այդտեսակ ուղղուածութեան կազմակերպութիւնների թատերաբեմում:
2003թ. ստեղծուեց Սամցխէ-æաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, որը գործում է մինչ օրս: Այս կազմակերպութեան մէջ, բացի Սամցխէ-æաւախքի հասարակական կազմակերպութիւններից, փաստօրէն, մտած են նաեւ Քուեմօ Քարթլի նահանգի կազմում գտնուող Ծալկայի հայկական հասարակական կազմակերպութիւնները: Տուեալ խորհրդի կազմում, փաստօրէն, փորձ արուեց միաւորել Սամցխէ-æաւախք-Ծալկա տարածաշրջանում մինչ այդ առանձնաբար գործող հայկական կազմակերպութիւններին: Այդ կազմակերպութիւններից որոշներն, այնուամենայնիւ, գործում են շատ թոյլ, իսկ մեծամասնութիւնը գոյութիւն ունի միայն անուանապէս, եւ այստեղ է, որ ՀՀն եւ հայկական սփիւռքը պէտք է ներդնեն իրենց ջանքերը՝ ուժեղացնելու վերջիններս: Ստորեւ ներկայացնում ենք այդ (Սամցխէ-æաւախք-Ծալկա տարածաշրջանում գործող) հասարակական կազմակերպութիւնները (Տուեալները մեզ է տրամադրել Սամցխէ-æաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի ներկայացուցիչ, A-info լրատուական գործակալութեան (կայքէջ՝ www.a-info.org) տնօրէն Արտակ Գաբրիէլեանը).
«Ակունք» միութիւն, «ա-ինֆօ» լրատուական գործակալութիւն, «æաւախք» Ժողովրդական շարժում, «Վիրք» կուսակցութիւն, «æաւախքի Մտաւորականների միութիւն» հասարակական կազմակերպութիւն, «Մտաւոր երիտասարդական» հասարակական կազմակերպութիւն, «Լեռնաշխարհ» միութիւն, æաւախքի Երիտասարդական Մարզամշակութային Միութիւն (æԵՄՄ), «Շառլ Ազնաւուր» բարեգործական միութիւն, «Հայ ազգային հասարակական միութիւն» հասարակական կազմակերպութիւն, «Կարմրավանք» հասարակական կազմակերպութիւն, æաւախքի հայ գրողների միութիւն, æաւախքի գրողների միութիւն, Հայ Օգնութեան Միութեան Մեկուսի վարչութիւն, Հայ Մարմնակրթական ընդհանուր միութիւն (ՀՄԸՄ), «Տաբածղուրի» միութիւն, Եկեղեցական միութիւն, Ազատամարտիկ վետերանների խորհուրդ, «æաւախք» հասարակական կազմակերպութիւն, Երիտասարդական միութիւն, «Զօրի Զօրեան» երիտասարդական միութիւն, «Օդա» միութիւն, «Ազաւրեթ» միութիւն, «Դամալա» միութիւն, «Գանձա» միութիւն, «Հարաւային Դարբաս» թերթ, «Դեմոկրատ մեսխերի միութիւն» հասարակական կազմակերպութիւն, «Փարվանա» հեռուստատեսութիւն
Վրաստանի, Ներքին գործերի նախարարութեան Սամցխէ-æաւախքի վետերանների միութիւն, ATV-12 հեռուստատեսութիւն, «Դանտիստ» միութիւն, «Կարծախ» ֆերմերների միութիւն:
2005թ. Օգոստոսի 23ին, համագործակցաբար Փոքրամասնութիւնների հարցերով եւրոպական կենտրոնի (EUROPEAN CENTRE FOR MINORITY ISSUES, ECMI) հետ, ստեղծուեց æաւախքի քաղաքացիական ֆորումը (æՔՖ): Վերջինիս նպատակներից է քննարկումների, կլոր սեղանների միջոցով օգնել լուծելու հետեւեալ ոլորտներում առկայ հիմանխնդիրները. գիւղական հասարակութիւն, ենթակառուցուածքներ, երիտասարդութիւն, էթնիկ հայերի՝ Վրաստանում ունենալիք կարգավիճակ:
Սրանով փորձ էր արւում միաւորել Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների տարածքում գործող ՈԿԿներին: Ներկայումս æՔՖը յատուկ պայմանագրով համագործակցում է Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչութեան հետ: Եթէ նկատի ունենանք այն հանգամանքը, որ նախորդ շրջանում (2003թ.) արդէն կար նման գործառոյթներով մի կառոյց՝ Սամցխէ-æաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը, որն անկախ էր վրացական իշխանութիւններից եւ գործում էր՝ ելնելով բացառապէս հայկական շահերից, ապա պարզ կը դառնայ, որ վրացական իշխանութիւնների ակտիւ միջատութեամբ ստեղծուած այս կառոյցը, փաստօրէն, Սամցխէ-æաւախքի եւ Քուեմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի վրացական հակակշիռն էր:
Այժմ խօսենք վերոնշեալ «անցումային» իրողութեան մասին: Ինչպէս արդէն ցոյց տուեցինք՝ æաւախքի ՈԿԿների ջախջախիչ մեծամասնութիւնը վրացական ուղղուածութիւն ունի եւ միտուած է ինտէգրման քօղի տակ տարածաշրջանում տարածելու վրացական վարքերն ու բարքերը, մշակութային-քաղաքական մի շարք էլեմենտներ եւ այլն: Անգամ միջազգային բոլոր կազմակերպութիւնների ներկայացուածութիւնը æաւախքում լրջագոյնս պայմանաւորուած է թիֆլիսեան տրամադրութիւններով, այսպիսով՝ վերջիններս նոյնպէս ուղղորդւում են Թիֆլիսի կողմից եւ կատարում վերջինիս քաղաքական կամքը: Ժողովրդավարութեան ջատագով այդպիսի կազմակերպութիւնները գոնէ մինչ օրս չեն արձագանգել æաւախքում տեղի ունեցած թիֆլիսեան մի ամբողջ շարք խտրական գործողութիւններին: Փաստօրէն æաւախքում գործում է վրացական ուղղուածութեան տեղական եւ միջազգային կազմակերպութիւնների մի ողջ համակարգ, եւ այդ համակարգի վրայ ծախսուել են ահռելի գումարներ: Նշենք, որ ՈԿԿների միջոցով ինտէգրացիայի շղարշի տակ æաւախքի վրացականացման այդպիսի քաղաքականութիւնը (նման քաղաքականութեան միւս հզօր վրացական մեխանիզմը կրօնականն է) յաջողութիւնների է յանգեցրել տարածաշրջանի Սամցխէի հատուածում (Ախալցխայի գաւառ): ՈԿԿներն այստեղ, համագործակցաբար պետական գիտա-ուսումնական եւ մշակութային այլեւայլ հաստատութիւնների հետ, առանձնայատուկ աշխուժութիւն են հաղորդում Ախալցխայի քաղաքական կեանքին: Հայկականութիւնն Ախալցխայում վաղուց գտնւում է վրացական գործօնի ստուերում: Անցնենք æաւախքի Ախալքալաքի հատուածին: Այստեղ եւս ՈԿԿների ստեղծման եւ գործունէութեան հիմնական ոլորտը եւս նոյնն է: Սակայն ի տարբերութիւն Ախալցխայի, Ախալքալաքի հատուածը դեռեւս ունի դիմադրողականութեան մեծ, սակայն արագօրէն սպառուող պաշար: Այստեղ դեռեւս իր դերն է խաղում հայահոծ տարրի գերակայութիւնը: Ահա այստեղ է, որ խօսք է գնում որոշ «անցումային» խաղի մասին: Բանը նրանումն է, որ այստեղ վրացական ուղղուածութեան ՈԿԿները, դրսեւորելով անկարողականութիւն, սպառելով իրենց, կամաց կամաց լքում են ասպարէզը՝ æաւախքի վրացականացուող այդ հատուածում զիջելով իրենց տեղը վրացական այլ մեխանիզմների: «Վրաց լեզուի» ուսուցման հանրակրթական բոլոր նախագծերն անիմաստ ստացուեցին: Գիտեմ 20 տարուայ ընթացքում որքան փող է ներդրուել այդ նախագծերում «իսկ արդիւնքները՝ չկան…», սա նշում է Վերինտէգրման (վերամիաւորման-Խմբ.) հարցերով Վրաստանի պետական նախարարի տեղակալ Ելենէ Թեւդորաձէն՝ խօսելով ՈԿԿների ջաւախքեան գործունէութեան մասին (22.06.2009թ.):
Վրաստանը æաւախքի Ախալքալաքի հատուածում անցել է նոր՝ առաւել հզօր քաղաքական նախաձեռնութեան, որը կարելի է անուանել փուլային: Այս դէպքում «ինտեգրումը» կիրառուելու է նախաձեռնութեան յետագայ փուլերում, իսկ սկզբնական շրջանն իրենից ներկայացնում է հոգեւոր մշակութային առումով æաւախքի իսպառ մեկուսացում հայկական հոգեւոր-մշակութային միասնական համակարգից: Փորձարկելով Ախալցխայի «օրինակը» եւ ականատես լինելով սպասուող յաջողութիւնների ուշացմանը, Վրաստանը, փաստօրէն, անցաւ Ախալքալաքը իւրացնելու փուլային քաղաքականութեան. ներկայումս, գործի դնելով պետական ողջ մեքենան, առաջնահերթութիւնը տրւում է տեղի հայութեան միջից ազգային ինքնագիտակցութիւնը հանելուն, վերջիններիս ներկայութիւնը զուտ ֆիզիկական դարձնելուն: Այնուհետեւ մեծ թափով վերջիններիս կողքին արագօրէն կ՛աճեցուի վրացական գործօնը եւ դա կը լինի յաջորդ փուլը: Այս պայմաններում, երբ արդէն իսպառ անհետացած կը լինի æաւախքում հայկական գործօնը, այդպիսի «անգիտակից» հայութիւնն այլեւս ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել, եւ, վերջինիս ձուլումը՝ Վրաստանի հայութեան օրինակով, անհամեմատ կը հեշտանայ: Այս քաղաքականութեան ուղղակի ապացոյցներն են æաւախքի տարածք գիրք-գրականութեան անցկացման արգելումը, ՀՀից դասագրքերի ներմուծման եւ կիրառման արգելումը դպրոցներում, տնօրէնների պաշտօնազրկումը, ՀՀում ուսուցիչների վերապատրաստման արգելումը, քաղաքական եւ ազգային գործիչների նկատմամբ իրականացուող բռնաճնշումներն ու ձերբակալութիւնները, որոշ քաղաքական գործիչների մուտքը æաւախք արգելելը եւ այլն:
Սրանով Վրաստանը æաւախքի ուղղութեամբ անցնում է նոր յարձակման, որին ՀՀի ներկայ իշխանութիւնները, ելնելով ինչպէս «աւանդական» դիրքերից, այնպէս էլ՝ յատկապէս Թուրքիայի հանդէպ ներկայիս տենդագին սիրախաղերից, դժուար թէ պատասխանեն: Իսկ ՀՀ նախագահի վերջին՝ æաւախքում տարածաշրջանային լեզուի կարգավիճակին վերաբերող յայտարարութիւնը, որն այդպէս էլ չունեցաւ շարունակական քայլեր, է՛լ առաւել զարկ տուեց Վրաստանի վերոնշեալ փուլային քաղաքականութեանը:
Յաւելուած
æաւախքի 6 նախկին շրջաններում (բացառեալ Ծալկայի) գործող ՈԿԿների ցանկն ըստ ՄԱԿի Զարգացման ծրագրերի (UNDP) տուեալների.
1. ԴԵՄՈԿՐԱՏ ՄԵՍԽԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ
Ոչ կառավարական կազմակերպութիւն «դեմոկրատ մեսխերի միութիւնը» գրեթէ 10 տարի է, ինչ աշխատում է տարածաշրջանում: Լրագրողների կողմից ստեղծուած այս կազմակերպութիւնը տարիների ընթացքում ձեռք է բերել հսկայական փորձ, ինչն արտացոլուել է իրենց կողմից իրականացուած ծրագրերում: 1998թ. Սեպտեմբերի 3ին «Դեմոկրատ մեսխերի միութիւն» ոչ կառավարական կազմակերպութիւնը գրանցուեց Ախալցխայի շրջանային դատարանում, որի ստեղծման գաղափարը առաջացել էր դեռ 1997թ. Ախալցխայի լրագրողի իրաւունքների պահպանման ժամանակ:
Կազմակերպութեան ստեղծման նպատակն էր քաղաքացիների իրաւունքների պաշտպանումը, ինչը նրանք կարողացան իրականացնել աշխատանքի ընթացքում:
«Դեմոկրատ մեսխերի միութիւնը» հիմնադրման օրից գործում է անվճար, իւրաքանչիւր քաղաքացի կարող է պաշտպանել իր սեփական իրաւունքները եւ ստանալ խորհրդատուութիւն իրեն հետաքրքրող իրաւաբանական հարցերում:
10 տարուայ ընթացքում կազմակերպութիւնը բաւականաչափ լայնացրեց իր գործունէութեան ոլորտը: Այսօր «դեմոկրատ մեսխերի միութիւն»ը զբաղւում է ոչ միայն իրաւաբանական խորհրդատուութեամբ, այլեւ տարածաշրջանում զբաղւում է այնպիսի հարցերով, ինչպիսիք են քաղաքացիական կրթութիւնը, էթնիկական եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանումը, երեխաների իրաւունքների պաշտպանումը եւ մի շարք այնպիսի հիմնախնդիրներ, որոնք ակտիւ են Սամցխէ-æաւախքում:
2. ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ «9ՐԴ ԱԼԻՔ»
Պոտենցիալ (հաւանական-Խմբ.) հանդիսատես՝ 90.000 մարդ: Կայանի տեղեկագրման սկիզբը, 1998թ.: Իրաւաբանական անուանում՝ «իմպերիա»: Տեղեկագրման միջին տեւողութիւնը՝ 6 ժամ: Ծածկող գօտի Ախալցխա, Ադիգեն եւ Ասպինձա:
Հեռուստատեսութիւն «9րդ Ալիքը» նախնական շրջանում հանդէս էր գալիս փորձնական հաղորդումներով, մէկ տարի անց կատարուեց մի քանի հաղորդում, լրատուական ծրագրեր՝ «Արձագանգ», «Նոր լուրեր» եւ «Արձագանք» լրատուական վերլուծական ծրագիր:
Հեռուստատեսութիւն «9րդ Ալիք»ը ներկայումս ունի 14 աշխատակից, շաբաթուայ ընթացքում երեք անգամ հեռարձակւում է «արձագանք» լրատուական հաղորդումը: Հեռուստաընկերութիւնն աշխատում է ինքնաֆինանսաւորմամբ:
3. ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ «ՏԻԵԶԵՐՔ»
Ոչ կառավարական կազմակերպութիւն «տիեզերք»ը ունի 10 տարուայ պատմութիւն: Այս ժամանակի ընթացքում շրջակայքի պաշտպանման տեսանկիւնից իրագործել է մի շարք նախագծեր:
«Տիեզերք»ը Ախալցխայի հանրային դպրոցներում ստեղծեց «բնութեան ակումբներ», որտեղ աշակերտների համար անցկացւում էին թրեյնինգներ (մարզումներ-Խմբ.) բնութեան պահպանման եւ էկոլոգիական թեմաների շուրջ:
4. World Vision ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
World Vision Ախալցխայի համայնքի երիտասարդական կենտրոնը հիմնադրուել է 2004թ. Մարտ ամսին: Նախագիծը ֆինանսաւորուել է Եւրասիայի ֆոնդի եւ Գերմանիայի World Vision-ի կողմից, եւ ստեղծուեց Վրաստանի World Vision-ը, բազմազգ Վրաստանը, ռագբիստներին աջակցող լիգան: Ախալցխայի, Նինոծմինդայի Մարնէուլիի եւ Բոլնիսի երիտասարդական կենտրոնների տեղական վարչութիւնները: Նախագծի ընթացքում ստեղծուեց չորս համայնական երիտասարդական կենտրոն՝ Ախալցխայում, Նինոծմինդայում, Բոլնիսում եւ Մառնէուլում:
Ախալցխայի երիտասարդական կենտրոնը նպատակադրւում է էթնիկական փոքրամասնութիւններով բնակեցուած տարածաշրջաններում երիտասարդ սերունդների համար ապագայ հեռանկարների լայնացմամբ:
Երիտասարդական կենտրոնում միաւորուած են ինչպէս քաղաքի, այնպէս էլ տարբեր գիւղերի աշակերտ-երիտասարդները՝ վրացիներ, հայեր, մեսխ մահմեդականներ, ուկրաինացիներ, յոյներ, ռուսներ եւ այլն:
2004թ. Երիտասարդական կենտրոնը սպասարկել է 60 տոկոս վրացու եւ 40 տոկոս ոչ վրացու:
Կենտրոնում գործում են անգլերէնի, ֆրանսերէնի, գերմաներէնի, դեռահաս ֆուտբոլիստների, լրագրողների եւ ֆոտոյ սիրահարների խմբակներ: Երիտասարդների նախաձեռնութեամբ հիմնուեց դեբատ կլուբներ:
2006թ. World Vision Ախալցիխէի համայնական երիտասարդական կենտրոն-ը աշխատում է ինքնաֆինանսաւորմամբ:
5. ԱԽԱԼՑԽԱՅԻ ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Մի քանի տեսակի մասնագիտական կուրսեր, տուրիստական երթուղիների առաջին բուկլետներ, հանդիպումներ յայտնի դէմքերի հետ հետաքրքիր թեմաներով, հանրային դասախօսութիւններ, դիսկուսիաներ, առաջին միջէթնիկ ֆէստիւալ «բազմազանութիւնը մեր հարստութիւնն է»:
Չափահասների կրթութեան կենտրոնը հիմնադրուեց Ախալցխայում Dvv International-ի նախագծի «չափահասների կրթութեան կենտրոններ Սամցխե-æաւախեթիում- ազգային փոքրամասնութիւնների ինտէգրացման հնարաւորութեան» շրջանակներում ոչ կառավարական «Դեմոկրատ մեսխերի միութեան» եւ ոչ կառավարական «Վրաստանի չափահասների կրթութեան ասոցիացիայի» գործընկերութեամբ: Նախագիծն իրագործւում է 2006թ. Յունուարի 1ից, Եւրոմիութեան եւ Գերմանիայի ֆեդերատիւ հանրապետութեան ֆինանսական աջակցութեամբ:
Չափահասների կրթութեան կենտրոնի նպատակն է Սամցխէ-æաւախքում ապրող էթնիկական փոքրամասնութիւնների ռէինտէգրացիա Վրաստանի քաղաքացիական հասարակութեան մէջ կրթութեան, մասնաւորապէս ոչ ձեւական կրթութեան ստացման օրինական իրաւունքների իրականացման միջոցով:
6. ԱԽԱԼՑԽԱՅԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ
2007թ. Սեպտեմբերին Խաղաղութեան, ժողովրդավարութեան եւ զարգացման կովկասեան ինստիտուտը Ախալցխայում հիմնեց մեդիա-կենտրոն:
Մեդիա-կենտրոնը հիմնուեց «անկախ մեդիա քաղաքացիական ինտէգրացման համար» նախագծի շրջանակներում: Երեք տարի ժամկէտով նախագիծը իրականացւում է Եւրոմիութեան ֆինանսական աջակցութեամբ: Նրա նշանաւոր տարածաշրջանները էթնիկական փոքրամասնութիւններով կոմպակտ բնակեցուած Սամցխէ-æաւախքը եւ Ներքին Քարթլին են: Նախագծի նպատակն է անկախ մեդիայի զարգացում նշուած տարածաշրջաններում:
7. ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Արդէն երկու տարուց աւել է ինչ Ախալցխայում գործում է «Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոն»ը: Կենտրոնը ազդեցութիւն ունի տարածաշրջանի հայ հասարակութեան վրայ:
Հայ երիտասարդական կենտրոնի ստեղծման մտայղացումը պատկանում է Ախալցխայի հայ երիտասարդներին:
Կենտրոնը վերանորոգուել եւ ֆինանսաւորուել է ԱՄՆ Արեւմտեան ափի «æաւախք» հիմնադրամի կողմից եւ 2006թ. Սեպտեմբերի 25ին պաշտօնապէս բաց յայտարարուել:
Կենտրոնը յատկապէս աշխատում է կրթական ուղղութեամբ, որտեղ սովորում են 200ից աւելի աշակերտներ: Կենտրոնում երեխաները սովորում են հայերէն եւ հայոց պատմութիւն, հայկական ժողովրդական պարեր, անգլերէն եւ համակարգչային ծրագրեր: Կենտրոնի գործունէութիւնը չի սահմանափակւում միայն դասերի ուսուցմամբ, այլեւ իր գլխաւորութեամբ անցկացւում են տարբեր միջոցառումներ: «Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպութիւնը Սերտօրէն համագործակցում է «դեմոկրատ Մեսխերի միութեան» եւ «չափահասների կրթութեան կենտրոնի» հետ: Եւ միեւնոյն ժամանակ համագործակցում է Թիֆլիսի եւ Երեւանի ոչ կառավարական կազմակերպութիւնների, մունիցիպալիտետի բոլոր հայկական դպրոցների, եկեղեցիների եւ սակրեբուլոյի հետ: Ի տարբերութիւն մնացած բոլոր հայկական կազմակերպութիւնների, որոնք ցաւօք միայն թղթի վրայ են գրուած՝ այսօր «Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոն»ը շատ անգամ ստանձնում է կատարել նաեւ այդ կազմակերպութիւնների աշխատանքները:
Կենտրոնը յետագայում փորձում է աշխատանքի հրաւիրել նաեւ իրաւաբանի, որը հայ հասարակութեան համար կ՛անցկացնի իրաւաբանական կոնսուլտացիաներ (խորհրդակցութիւնթներ-Խմբ.) եւ միաժամանակ կ՛աջակցի նրանց քաղաքացիական կրթութեան բարձրացման գործում:
8. ՀԱՐԱՒԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ
Կազմակերպութեան անուանում՝ «հարաւային Դարպաս» միութիւն:
Թերթ «հարաւային Դարպաս»ի առաջին համարը հրատարակուել է 2004 թուի Յունիսի 17ին, միաժամանակ վրացական եւ հայկական լեզուներով (հայկականը կոչւում է ՀԱՐԱՒԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ):
Այդ օրուանից նա շաբաթական տպւում է երկու լեզուով: «Հարաւային Դարպաս»ը Սամցխէ-æաւախքում առաջնորդող մեդիա միջոց է, որը շուկայում մրցակից չունի: Թերթի ստեղծման գլխաւոր նպատակը ներկայացնում էր՝ ռեգիոնի (շրջանի-Խմբ.) բնակչութեան տեղեկատուական վակուումի յաղթահարում: Կոմունիստական փուլից յետոյ այստեղի մարդիկ փաստօրէն երկար ժամանակ ապրում էին այնպէս, որ չգիտէին ոչ սեփական շրջանում, ոչ էլ հարեւան շրջանում ընթացող երեւոյթների մասին:
Թերթի անկրկնելի յատկութիւնն այն է որ, նա տպւում է երկու լեզուով: «Հարաւային դարպաս»ը նպաստւմ է տարածաշրջանի վրաց եւ հայ բնակչութեան միմեանց հետ մօտիկացմանը՝ նրանց կեանքի, սովորոյթների, հիմնախնդիրների, այս կամ այն ակտիւ հարցերի շուրջ սեփական կարծիքների արտացոլմանը:
«Հարաւային դարպաս»ը ներկայացնում է երկու հասարակութիւն, որոնք միմեանց հետ ծանօթանում են ամէնից լաւ:
æաւախքի հայկական բնակչութեան մէջ տարածուած էր այն միտքը, որ æաւախքի սոցիալ-տնտեսական դժուարութիւնները կախուած էին նրանց էթնիկական ծագումից: Այժմ նրանք կարող են ծանօթանալ եւ իմանալ նաեւ վրաց հասարակութեան հիմնախնդիրների մասին:
Նշանաւոր եզրակացութիւն կատարուեց, որ այս հիմնախնդիրները անհանգստացնւմ են ոչ միայն հայկական բնակչութեանը, եւ, որ նրանք կապուած չեն նրանց ազգութեան հետ, այլեւ նրանք դուրս են մղւում երկի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակից, եւ, որ վրաց եւ հայ հասարակութեան հիմնախնդիրները միեւնոյնն է:
Այժմ թերթը ունի երեք գրասենեակ՝ Ախալցխայում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում:
Թերթը տարածւում է տարածաշրջանի 238 բնակեցուած վայրում: Տիրաժի վրացական մեկնակերպը՝ 2.500 օրինակ է, իսկ հայկականը՝ 1.000: