ՄՈՍԿՈՒԱ.- Նախագահներ Սերժ Սարգսեան եւ Բակօ Սահակեան անցեալ Կիրակի, Հոկտեմբերի 25ին, Մոսկուայի «Արարատ Փարք Հայաթ» հիւրանոցին մէջ բարեգործական դրամահաւաք-ճաշկերոյթի մը ընթացքին կոչ ուղղած են ռուսահայ գործարարներուն մասնակցելու «Հայաստան» հիմնադրամի ամէնամեայ թելեթոնին, որուն հասոյթը այս տարի պիտի տրամադրուի Շուշիի վերականգնման ծրագիրներուն:
Դրամահաւաք-ճաշկերոյթին ներկայ եղած են Ռուսիոյ տարբեր շրջաններէն եկած 80 գործարարներ:
Դիմելով հրաւիրեալներուն Սերժ Սարգսեան ըսած է.
«Ինչպէս գիտէք, սկսուել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամեայ դրամահաւաքը, որը յաճախ իրաւամբ կոչւում է նաեւ «Ազգային տուրք»: Այս անգամ մեր հանգանակութիւններն ուղղուելու են Շուշի քաղաքի զարգացման ծրագրերին: Այն Շուշին, որ Արեւելեան Հայաստանի կրթական ու մշակութային կենտրոներից էր, այն Շուշին, որով մենք մշտապէս հպարտացել ենք, այսօր մեր աջակցութեան կարիքն ունի: Աշխարհում երեւի քիչ կան այնպիսի բարդ ճակատագիր ունեցող քաղաքներ, ինչպիսին Շուշին է: Մեր տարածաշրջանում չի եղել մի պատերազմ, որի ընթացքում մեծապէս չտուժէր մեր գեղեցիկ բերդաքաղաքը: Բաւական է յիշել, որ վերջին երկու հարիւր տարում Շուշին առնուազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել: Դրանով այն տասնապատիկ աւելի թանկ է մեզ համար:
«Ես ձեզ կոչ եմ անում շռայլօրէն մասնակցել հանգանակութեանը, ինչպէս դարեր շարունակ վայել է եղել մեր բարեգործներին ու մեկենասներին: Մենք ինչ էլ որ տանք, աւելին չենք տալու, քան այն արիւնը, որ տուեցին Շուշին մեզ վերադարձրած ազատամարտիկները: Արժանի լինենք նրանց սուրբ գործին:
Մենք շատ ենք եւ մենք ուժեղ ենք բոլոր այն հայորդիներով, բոլոր նրանցով, ովքեր այս պահին բառիս բուն իմաստով ժայռերի մէջ են եւ Արփա-սեւան թունելն են նորոգում՝ օր առաջ Սեւանին ջուր հասցնելու համար, ովքեր հեռաւոր Արգենտինայում հայ երեխաներին սովորեցնում են հայկական պար պարել, որովհետեւ հաւատում են Կոմիտաս վարդապետի այն խօսքերին, թէ «ազգային դաստիարակութեան ամենահզօր միջոցը հայկական պարն է», ովքեր այս պահին Արցախում զէնքը ձեռքներին հսկում են մեր ժողովրդի խաղաղութիւնն ու արարումը, ովքեր Ցեղասպանութեան ցաւի աղաղակը չեն կարողանում այլ կերպ հնչեցնել, քան օտար լեզուով եւ ռոք երաժշտութեան միջոցով, որովհետեւ անհնար է աւելի բարձր ճչալ, ովքեր Թուրքիայում հայերէն ու թուրքերէն թերթ են հրատարակում իրենց հոգու խօսքն ասելու համար, որ երբեմն հաւասարազօր է դառնում նահատակութեան, ովքեր չեն յոգնում եւ չեն յուսահատւում շատ երկրների հասարակութիւնների բոլոր շերտերին եւ յատկապէս պաշտօնեաներին պարզաբանելուց, որ մենք ծարաւի ենք արդարութեան, ովքեր Լիբանանում ռազմական գործողութիւններից յետոյ հայկական դպրոցնէր են նորոգում:
«Մենք ուժեղ ենք այն դեռահաս տղաներով ու աղջիկներով, ովքեր մէկիկ-մէկիկ զանգահարում են ու Արցախի համար փող են հանգանակում: Բոլոր այն հայորդիներով՝ լինեն քարտաշ, մեկենաս, թէ ճարտարապետ, ովքեր այս պահին Երեւանում մատենադարանի նոր շէնք կամ Արցախում հիւանդանոց են կառուցում: Նրանցով, ովքեր Ամերիկայից մինչեւ Հնդկաստան ու Աւստրալիա հայկական պատարագ են մատուցում Աստծոյ ամէն Կիրակի: Նրանցով, ովքեր չեն ընդունում Հայաստանի ներկայ քաղաքական ուղեգիծը, եւ նրանցով, ովքեր ընդունում են: Այն հայորդիներով, ովքեր ֆիզիկապէս մեզ հետ չեն, բայց մշտական ներկայութիւն ունեն մեր հոգեւոր-մշակութային, գիտական ու քաղաքական կեանքում: Դրանք մեր մեծերն են, ովքեր ներկայ սերունդներին են կտակել հարուստ քաղաքակրթութիւն, նաեւ՝ հայ լինելու հպարտութիւն եւ պարտականութիւն: Մենք ուժեղ ենք բոլոր հայորդիներով, ողջ հայութեամբ»:
Նշենք, որ դրամահաւաք-ճաշկերոյթի ընթացքին նուիրաբերուած գումարներու չափը եւ նուիրատուներու անունները «Հայաստան» համահայկական հիմնադրամը կը հրապարակէ թելեթոնի օրը՝ Նոյեմբեր 26ին:
Ays tatzan TAVAJANE ayleves iravoong chooni khoseloo
mer SOURP HAY ZHOGHOVOORTIN masin arten
Turk yeghats e yev anoone chenchel mer Hay domarnneren
yev chi bedk e taghvi Hayots kerezmanadan mech,
vad madnelov AHAZANKAYIN vijak mer polor Hay zhoghovoortin.
VASDAKVOR SEDAKOS,GEZHTSAVOR HANTOOGEN, KHAPEPA
KASHARKAKER,BIGHTS TERASAN,YEV POLOR TAVAJAN
MIYOOTIAN MASNAKTSOGHNER