Ձեր թերթի Յուլիսի 25ի համարում տպագրուել է յօդուած Վեթերանների միութեան մասին, որում թոյլ են տրուել մի շարք լուրջ անճշդութիւններ։ Այսպէս, յօդուածում նշուած է, որ Գ. Դարբինեանի գրքերի հրատարակումը Երեւանում կատարուել է Վեթերանների միութեան օգնութեամբ։ Նման պնդում իրականութեան չի համապատասխանում։ Երեւանում ես հրատարակել եմ 30 տնտեսագիտական եւ 3 գեղարուեստական գրքեր, բոլորն էլ պետութեան եւ իմ անձնական միջոցների հաշուին։ ԱՄՆ փոխադրուելուց ստեղծել եմ ծաւալուն գեղարուեստական երկեր, որոնցից մէկը, նուիրեալների աստղափայլ վերատառութեամբ հրատարակուել է Լոս Անճելըսում 2000թ., Մխիթար Հերացի բժշկական կենտրոնի հովանաւորութեամբ։
Այնուհետեւ մի քանի հատորներ լոյս են տեսել Երեւանում իմ զաւակների եւ հարազատների հովանաւորութեամբ։ Այնպէս որ Վեթերանների միութեան հաշուին իմ ոչ մի գիրք լոյս չի տեսել։
Սարուխան գիւղի (իմ ծննդավայրի) դպրոցի վերանորոգումը եւ նոր գոյքի յատկացումը կատարուել է Լոս Անճելըսի Հայ կրթական հիմնարկի միջոցների հաշուին, որ եւ խմբագրուել է Հայաստանի ծրագրերի յանձնախմբի նախագահ Նշան Փիրումեանի անմիջական միջնորդութեամբ։ Այնպէս որ այդ գործում ոչ մի անօրինականութիւն թոյլ չի տրուել։ Վեթերանների միութիւնը միայն միջնորդի դեր է կատարել։
Վերոյիշեալ յօդուածում կան նաեւ այլ անճշդութիւններ։ Մասնաւորապէս նշուած է, որ վեթերանների մասին տպագրուել է «Ասպարէզ» օրաթերթում։ Սակայն այդպիսիք չեն եւ չեն պահուել։ Իրականում վեթերանների մասին հաղորդագրութիւններ եւ ծաւալուն յօդուածներ են տպագրուել մի միայն իմ կողմից «Ասպարէզ» եւ հայատառ այլ պարբերականներում, որոնց առանձնատիպերը սիրով պահուած են ինձ մօտ։
Յօդուածում դժգոհութիւն է յայտնւում, որ Վեթերանների միութեան համար բաւարար պայմաններ չեն ստեղծուել Ս. Աստուածածին եկեղեցու ծածկի տակ։ Այդ նոյնպէս իրականութեան չի համապատասխանում, երբ նշւում է, թէ դարակներ նոյնիսկ չեն տրամադրուել։ Սակայն իրականութիւն է այն, որ ՀՅԴ ղեկավարութեան ցուցումով, վեթերանների համար ստեղծուել են բոլոր պայմանները, եկեղեցու այն ժամանակուան ատենապետ Ստեփան Գապատայեանը ամէնօրեայ նիւթական եւ բարոյական օգնութիւն է ցոյց տուել։ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի ղեկավարները մշտապէս եղել են Վեթերանների միութեան բոլոր հաւաքոյթներին եւ միջոցառումներին։ Այնպէս որ Վեթերանների միութիւնը գոյատեւել է արտօնեալ պայմաններում եւ բարգաւաճել է։
Գրիշա Դարբինեան
Միութեան պատուաւոր նախագահ, ՀԳՄ պատուաւոր անդամ, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆէսոր