ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
Թուրքիայի վարչապետ Ռէջէբ Թայիբ Էրդողանը Գազայի վրայ Իսրայէլի յարձակումը որակեց «բարբարոսութիւն», «մարդկութեան դէմ ոճիր» ջերմեռանդ մուսուլմանին յատուկ սովորոյթով դիմեց բարձրեալին. «Ալլահը ուշ կամ շուտ պիտի պատժի նրանց, ովքեր անմեղների իրաւունքներն են ոտնակոխում»։ Վերին ճշմարտութիւն։ Երանի վարչապետը պատկերացնէր՝ ինչ է ասում ինչ ծանրագոյն պարտաւորութիւն է վերցնում իր վրայ։ Բայց նա դեռ նրա նման շատերը չեն այն քաղաքական գործիչները, որոնք կը փորձեն Թուրքիայի երեսից դոյզն-ինչ մաքրել մեծագոյն ոճրագործութիւնների խարանը։
Դրանից յետոյ, Տաւոսում, Յունուարի 29ի երեկոյեան, ոտնահարելով դիւանագիտութեան տարրական կանոնները Էրդողանը, զայրացած, Իսրայէլի նախագահ Շիմոն Պերէսի երեսին շպրտեց հետեւեալն ու հեռացաւ դահլիճից. «դու ինձանից աւելի տարեց ես։ Բայց դու հիմա այսպէս բարձրաձայն խօսում ես, որովհետ յանցաւորի հոգեբանութեան մէջ ես։ Դուք մարդ սպանել շատ լաւ գիտէք։ Գազայում սպանուած մանուկները կը փաստեն դա»։ Միլիոնաւոր հեռուստադիտողներից, ովքեր տեղեակ չեն Թուրքիայի արիւնոտ պատմութեանը, պիտի կարծէին, թէ աշխարհի հազուագիւտ մարդասիրական երկրներից մէկի սրբասուն ղեկավարն էր բեմի վրայ, ու գուցէ երբեք չհաւատային, թէ մանուկների պաշտպան վարչապետի ցեղասպան նախորդները սուինների վրայ էին նետում յղի կանանց որովայններից հանած մանուկներին։
Բայց՝ «…այսօրինակ բեմադրութիւններ հազիւ թէ կրնան խաբել ամենէն միամիտները։ Հայոց, յոյներու, արաբներու քիւրտերու ջարդարար Թուրքիոյ պետական ղեկավարները չեն կրնար մարդկային իրաւունքներու պաշտպանի հանգամանքով ներկայանալ աշխարհին այնքան ատեն, որ դարաւոր ոճիրները արդար հատուցում չեն գտած», շեշտեց Սարգիս Մահսէրէճեանը, բախումը բնորոշելով որպէս «կանխօրօք համաձայնեցուած վէճ-կռիւ», աշխարհի քթին խնդալու համար սարքովի բեմադրութիւն )«Ասպարէզ», 4 Փետրուար, 2009(։ Նման պայմանաւորուածութիւն կար, թէ ոչ, ուշիմ հեռուստադիտողի տպաւորութիւնն այդպիսին էլ պիտի լինէր։ Էրդողանի հետ հեռախօսակապով Պերէսը պատահարը «բարեկամների միջ տարակարծութիւն» համարեց։ Հարկաւ։ Մերձաւոր Արելքում այդ երկրները ուրիշ աւելի յարմար դաշնակից չունեն։ Իսրայէլի «Հաարեց» թերթի Փետրուարի 5ի խմբագրականում փաստուեց նոյնը՝ Իսրայէլը քննադատելիս Էրդողանը մոռանում է իր անցեալի մութ էջերը. «Ոչ, ոչ, չկարծուի որ ակնարկում ենք 1915ին հայերի դէմ գործադրուած սպանդին, այլ… 1990ականների այն պատահարներին, երբ Թուրքիան, ահաբեկչական հռչակած Քուրդիստանի բանուորական կուսակցութեան դէմ իր պայքարի ընթացքում, հարաւ-արելքում 3500 քրդական գիւղեր ոչնչացրեց։ Հարիւր հազարաւոր քրդեր առանց բնակարանի մնացին»։ Այսուհանդերձ, ըստ թերթի, երկու երկրների միջ ռազմավարական հիանալի զօրակցութիւնը այլս կախեալ չէ կառավարութիւնների տեսակից, գործի գլուխ եկած վարչապետներից» )«Ասպարէզ», 7 Փետրուար, 2009(։
Հիանալի զօրակցութեան նման հաւաստումները Ամերիկայի ադրբեջանական համայնքի ղեկավար Թ. Ազերիին չէին կարող չներշնչել Նիւ Եորքի «Թրենդ» գործակալութեանը հաղորդելու, որ իրենք միացել են Ամերիկայի թուրք հրեայ համայնքներին, միացեալ ճակատով պայքարելու Հայկական Ցեղասպանութեան ճանաչման Կոնգրէսի բանաձի դէմ։ «Յաջորդ շաբաթ մենք, յայտնել է նա, պլանաւորում ենք (կը ծրագրենք-Խմբ.) Վաշինգթոնում հանդիպել կոնգրէսականների հետ… Հրեաները գիտեն, թէ ովքեր են մեր թշնամիները» )«Ասպարէզ», 17 Փետրուար, 2009(։ Հայերին նա հրեաների թշնամի ներկայացնելուց անկախ, էականն այն է, որ Իսրայէլը դեռս չի ընդունելու հայերի Ցեղասպանութիւնը թուրքերի հետ յարաբերութիւններում իր շահերից ելնելով կը գործի ի վնաս Հայաստանի հայ ժողովրդի։ Այսուհանդերձ, հրէական որոշ շրջանակներ անհատներ հայանպաստ դիրքորոշում ունեն։ Դրա հերթական մի հաստատումն է Սին Գեննոնի յօդուածը Փետրուարի 13ի «æերուսալէմ փոսթ»ում, հակառակ թուրք-իսրայէլեան յարաբերութիւններին Թուրքիայի 25 հազարանոց հրէական համայնքին սպառնացող հետանքներին, Իսրայէլը աւելի, քան այլ երկրներ, բարոյական պարտաւորութիւն ունի 1915ի յանցագործութիւնները Ցեղասպանութիւն անուանելու։ 1944ին Ցեղասպանութիւն տերմինը (եզրը-Խմբ.) շրջանառութեան մէջ դրած Ռաֆայէլ Լեմկինը, որպէս օրինակ, նկատի ունէր հէնց հայերի ջարդը )նոյն տեղում(։
Աբդուլլահ Գիւլի Երան այցելութիւնից յետոյ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը յայտնեց. «Եթէ մեզ յաջողուի արագ առաջընթաց արձանագրել խնդիրների լուծմանն ուղղուած մեր նախաձեռնութիւնում, ապա կարիք չի լինի, որպէսզի այդ խնդիրները քննարկի որէ երրորդ երկրի խորհրդարան։ Մենք կարող ենք նրանց ասել. «Ձեր գործերով զբաղուէք։ Հայաստանը Թուրքիան իրար հետ լաւ լեզու են գտնում» )«Ասպարէզ», 12 Սեպտեմբեր, 2008(։ Եւ երրորդ երկրների ձայնը կտրելու, «լաւ լեզու գտնելու» խաթեր Թուրքիան դիմում է ամէն միջոցի։ Ասենք՝ իսրայէլեան վարչակազմի միջոցով ԱՄՆում գործող հրէական լոբբիից պահանջելու, որ ԱՄՆի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի ղեկավարման շրջանում կանխուի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ԱՄՆում։ Մի բան, որ առանց այն էլ արուել ու արւում է։ Պատահակա՞ն է, որ ԱՄՆի պետքարտուղարի Եւրոպայի Եւրասիայի հարցերով տեղակալ Դենիէլ Ֆրիդը կարգադրեց. «Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի ջանքերին պէտք է պատասխանեն կառուցողականօրէն, եւ Հայաստանը պէտք է յայտարարի, որ որէ պահանջ չունի ժամանակակից Թուրքիայի հողերի նկատմամբ»։ Ապա աւելի մեղմ՝ «Անհրաժեշտ է, որ Թուրքիան հաշուի նստի իր պատմութեան մութ էջերի հետ, սակայն դա հեշտ չի լինի» )«Նոր Հայաստան», Յունիս 24, 2008(։ Ստացւում է, որ պաշտօնական Ամերիկան եթէ նշանակութիւն տալիս է Հայոց Ցեղասպանութեան խնդրին, ապա առայժմ՝ ձականօրեն։ Հակառակ դէպքում, ինչո՞ւ է այսօր ԱՄՆի պետքարտուղարութեան ներկայացուցիչը նման խնդիր դնում, առնուազն արհամարհելով Սրի դաշնագրով հաստատուած Հայաստանի սահմանների մասին նախագահ Վուդրօ Վիլսոնի որոշումը։
Այսքանից յետոյ, աւելորդ չէ հասկանալ՝ ո՞վ ո՞ւմ բարեկամն է։ Ի՞նչ ներքին կապեր կան ԼՏՊի գլխաւորած հանրահաւաքներում ծածանուող Իսրայէլի դրօշի, Իսրայէլ-Թուրքիա յարաբերութիւնների, Դենիէլ Ֆրիդի այս պնդումների, 2008ի Յունիսի վերջին Հայաստան այցելած ԱՄՆի արտգործմինիստրի ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների աշխատանքի հարցերով տեղակալ Դէյվիդ Կրամերի մտահոգութեան միջ։ Ինչո՞ւ Հայաստանի որոշ լրատուամիջոցների հակասեմիտական արտայայտութիւնների առիթով դժգոհեց ոչ թէ Իսրայէլի, այլ ԱՄՆի պաշտօնական ներկայացուցիչը. «Անթոյլատրելի է, երբ Իսրայէլի հետ պատմական ընդհանրութիւններ ունեցող երկրում առկայ է հակասեմիտականութիւն» )«Հայկական ժամանակ» Յունիս 26, 2008(։ Եթէ այդ ընդհանրութիւններից կարորը Ցեղասպանութիւն-Ողջակիզումն է, ապա Կրամերին ինչո՞ւ չի մտահոգում, որ Իսրայէլը չի ընդունում առաջինը։ Ու քանի որ չի ընդունում, որտե՞ղ է թոյլատրելի-անթոյլատրելիի սահմանը։ Կարծում ենք, Իսրայէլում լաւ գիտեն, որ Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ հակասեմիտիզմն արտայայտուած է նուազագոյն առաւել անվտանգ չափով, ուստի մտահոգութիւն չեն յայտնում։
Իմիջիայլոց, Դէյվիդ Կրամերի այցելութիւնից առաջ ինտերնետային (համացանցային-Խմբ.) որոշ հասցէներով ստացուեցին Հայաստանում իրադրութիւնը ներկայացնել փորձող մի «բարի» հայի ձակերպած լուրերը՝ «Question for House and Senate hearings on June 18 and 19, 2008» ընդհանուր վերնագրի տակ: Երկրորդ լուրը վերաբերում է հենց հակասեմիտիզմին. «One of Armenias main pro-government newspapers, Hayots Ashkhar, recently published a viciously anti-Semitic attack against the main opposition leader and the countrys first president Levon Ter Petrosian, whose wife is a jewish. Another such attack, in the form of TV material, was aired on February 14, the week of the presidential election, on H-2, a TV channel owned by the Armenian government, and is also posted on You Tube. None of the incidents received any attention from the authorities, and the countrys judicial system has remained indifferent to them as well. What is the U.S. government doing to ensure adequate response to the growing anti-Semitism in Armenia, particularly by investigating these actions, and having their perpetrators take legal responsibility?»:
Որքան էլ դիւրին չէ պարզել՝ «համարժէք պատասխանը» ինչո՞ւ պիտի տար յատկապէս ԱՄՆի կառավարութիւնը, այնուամենայնիւ, տուեց…
Լոնականները հակասեմիտութեան արտայայտութիւն են համարում յատկապէս հանրահաւաքի յայտնի միջադէպը. «…պաշտօնական քարոզչութիւնը, -ինչպէս գրում է Արամ Աբրահամեանը իր «Առաւօտ»ում )2008, Յունիս 26(- Հայաստանի դէպքում իրականացւում է «Հայլուրի» միջոցով։ Այստեղ է, որ մեր «գեբելսներն» ու «սուսլովները» մեղմ ասած, շրջահայեաց կեցուածք չցուցաբերեցին։ Ինչպէ՞ս է ընդդիմութեան հանրահաւաքում յայտնուել Իսրայէլի դրօշը… ինչո՞ւ չմտածել, որ դա հէնց ընդդիմութեան «կուտն» է, որը մեր «խելքի կարաս» «Հայ լուրը» յաջողութեամբ կուլ տուեց՝ 100 անգամ ցոյց տալով այդ դրօշը… Իբր «տեսէք՝ «յուդամասոնական դաւադրութեան» ս մի անհերքելի ապացոյց… որ ընդդիմութեան շարժումը ֆինանսաւորւում է, խրախուսւում է նոյնիսկ ղեկավարւում է այդ առեղծուածային «յուդամասոնական» միջազգային կենտրոններից»։
Ցուցադրել 1 թէ 101 անգամ ընդդիմութեան՝ հրապարակում կատարուածը նշանակում է հակահրէական արա՞րք թոյլ տալ։ Այդպէս «հակահրէութիւն» կարող են համարուել Գազայի ռմբակոծումների հետանքների, Պերէսի երեսին Էրդողանի շպրտած մեղադրանքի հազարաւոր ցուցադրումները աշխարհի տարբեր հեռուստակայաններով։
Ո՛վ Իսրայէլի դրօշի տակ հրէական պար պարի, ո՛վ դրա պատասխանը տայ։
Նոյն Յունիս 25ին, «Հայկական ժամանակ»ում, իր ճշդումներն է անում ՀՀՇական քաջարի հրամանատար Նիկոլ Փաշինեանը. «Այդ օրը հարթակում ծածանուել են նա Ֆրանսիայի, ԱՄՆի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Եւրոմիութեան, եթէ չեմ սխալւում՝ նա Լեհաստանի ու Լիբանանի դրօշները… Իսրայէլի դրօշը հրապարակ էր բերել Երանի Զէյթուն համայնքի մի բնակիչ, որի որդին ոստիկանութեան ապօրինութիւններից գլուխը ազատելու համար մշտական բնակութեան է մեկնել Իսրայէլ… ինչո՞ւ է «Հայլուրը» Իսրայէլի դրօշով կադրերը (պատկերները-Խմբ.) անընդհատ ցուցադրում… ապացուցելու համար, թէ Համաժողովրդական մեր շարժումը «հրէամասոնական դաւադրութիւն է»։
Ն. Փաշինեանը հասցրել է ճշդել նա համաշխարհային մի «գաղտնիք». «Սեփական ժողովուրդներին ստորացնող, կեղեքող, կործանման տանող վարչախմբերը սովոր են հրէական դրօշները սեփական ժողովրդի աչքի առաջ թափ տալ՝ ցլամարտիկի կարմիր լաթի նման։ Ու հայլուրական կենդանիները որոշել են մեր ժողովրդին կենդանու տեղ դնել նրան կառավարել պայմանական ռեֆլեքսների (հակադարձութիւններու-Խմբ.) օգնութեամբ։ Եւ եթէ ՀՀ իշխանութիւններին դուր չի գալիս Իսրայէլի պետական դրօշը, թող նրանք խզեն դիւանագիտական յարաբերութիւնները Իսրայէլի հետ պետբիւջէից (պետական ամավարկէն-Խմբ.) փող յատկացնեն՝ Ազատութեան հրապարակում Հիտլերի «յիշատակը յաւերժացնող» յուշակոթող կառուցելու համար»։ Մի կողմ թողնելով ՀՀՇական քաղաքական բարձր կուլտուրային (կենցաղավարութեան-Խմբ.) բնորոշ խօսելաձը՝ «հայլուրական կենդանիներ» այլն, չես կարող չհիանալ ՀՀՇականի մտքի թռիչքով -որտեղի՞ց ո՞ւր հասաւ մի դրօշի շահարկումով- )իրականում երկու՝ երկրորդ դրօշը բերողի կապը Իսրայէլի հետ չի ճշդել(։
Պետութիւն կառավարելու ձգտող ՀՀՇական ղեկավարները այսպէ՞ս են պատկերացնում միջպետական յարաբերութիւնների կարգաւորումը։ Ուրեմն, իբր «Երգի պարի յեղափոխութեան» խրախուսման նշան, կարելի էր բերել ցանկացած երկրի դրօշ. իշխանութիւններին «դուր չգալու» դէպքում առաջարկել՝ Ազատութեան հրապարակում կանգնեցնել մեծագոյն յանցագործների «յուշակոթողներ»՝ Թալէաթից մինչ աֆրիկեան մարդակեր նախկին դիկտատո՞րը։ Բայց Իսրայէլն է, որ չի ընդունում հայերի Ցեղասպանութիւնը։ Ուստի, որքան էլ դատապարտելի է նման առաջարկը, այսուհանդերձ, աւելի ճիշդ կը լինէր, Ն. Փաշինեանը իր մաղձը թափէր Իսրայէլի կառավարութեան վրայ, նրան մատուցելով Թալէաթի «յուշակոթողը» կանգնեցնելու գաղափարը։
Աւելորդ չէ լոնական երկու խօսափողի միւսների «յուդամասոնական» «լաթացլական» փուչ քննարկումները մի կողմ դնելով, դիմել հարցի իրաւատիրոջը։ Հայաստանի հրէական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետեանը, Փետրուարի 27ի միջադէպից յետոյ, յայտնել է, որ իրենք չեն մասնակցում ԼՏՊի աջակիցների հանրահաւաքին. «Իսրայէլի դրօշը հանրահաւաք տանելու հետ մենք ոչ մի կապ չունենք, ուղղակի ապշահար ենք։ Դա ընդդատեայ գործ է, ո՞վ է իրեն իրաւունք վերապահել մէկ այլ պետութեան դրօշի ներքոյ հանրահաւաք անել։ Մենք այստեղ Հայաստանի քաղաքացիներ ենք. ես չգիտեմ՝ դա ո՞ւմ կազմակերպած սադրանքն է» )«Ազգ», 29 Փետրուարի, 2008(։ Աւելացնենք, որ Գերմանիայում հրատարակուող «Իւդիշէ ալգեմայնէ» շաբաթաթերթի (Մարտ 13, 2008( «Քաոս՝ Կովկասում» յօդուածը «Ազգի» Մարտ 19ին ներկայացնող Անահիտ Յովսէփեանը յայտնում է. «Սա երգի պարի յեղափոխութիւն է», Լ. Տէր Պետրոսեանի՝ հրապարկում հաւաքուած ցնծութիւն ապրող իր համակիրներին ուղղուած խօսքով է հեղինակ Իրինա Սամուէլին սկսում յօդուածը՝ պատմելով, թէ Տէր Պետրոսեանը հրէական մի պար է կատարել… գորշ երկնքում երկու՝ հայկական ու հրէական դրօշներ են ճօճւում։ «Ո՞ւմ գաղափարն էր, որ այս ակցիայի (արարքի-Խմբ.) ժամանակ մէկ ուրիշ երկրի դրօշներ են ճօճւում, ինձ համար առեղծուած է», վրդովուած ասում է Հայաստանում հրէական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետեանը։ Տէր Պետրոսեանի պարը իսկական սադրանք է, որով ուզում էր աշխարհին ցոյց տալ, թէ իր բողոքին սատարում են Իսրայէլն ու հրէական համայնքը… «Մարդիկ գլոբալ (համաշխարհային-Խմբ.) փոփոխութիւններ են ուզում, ոչ թէ Լ. Տէր Պետրոսեանին», ասում է Վարժապետեանը ու յաւելում, որ երկրի ժողովրդավարութեան առումով յստակ առաջընթաց կայ, Հայաստանի Հանրապետութիւնը այսօր միջազգային աւելի լաւ հեղինակութիւն է վայելում, քան 90ականներին։ «Հրեաներն էլ անհամեմատ աւելի լաւ են իրենց զգում»։
Ցոյցերի, «յեղափոխութիւնների» ժամանակ, թոյլատրելի՞ է ո՞ր դէպքերում, պարզել այլ երկրների դրօշները: Սորոսի դրամով գունաւոր յեղափոխութիւն իրագործած հարան Վրաստանի՞, թէկուզ դաշնակից Ռուսաստանի՞, թէ՞ ազատատենչ Ֆրանսիայի կամ վերոնշեալ «վարչախմբերի» շահարկած… Թուրքիայի դաշնակից Իսրայէլի՞։ Ցուցարարների բողոքին սատարելու նշան որոշ դրօշներ կապ չունենային երգի-պարի յեղափոխութեան հետ, դրանց տակ «յեղափոխութեան» լիդերի (առաջնորդի-Խմբ.) պարը վայելելու փոխարէն, կը պահանջէին հեռացնել հրապարակից։ Արդարացում չունի այդ «ընդդատեայ գործը»։
Մինչդեռ, խնդիրը դրօշով չի սպառւում։ Իզուր էր Ն. Փաշինեանը որպէս շարժման Կենտրոնական շտաբի (հրամանատարութեան-Խմբ.) անդամ յայտարարում՝ «….ոչ մի արտաքին ուժ, ինչ էլ լինի նրա անունը՝ Սորոս, Սիոնիզմ, թէ չգիտեմ ինչ, չի կարող մեզ ղեկավարել, ուղղորդել, հովանաւորել»։ Իզուր. քանզի «ՀՀ գլխաւոր դատախազութիւնը հրապարակել էր նախաքննութեան տուեալներ…
Ազատութեան հրապարակում անցկացուող նստացոյցը բաւական լաւ նիւթական ապահովութիւն ունէր. մնալու համար՝ 5-10 հազար գիշերավարձ, սնունդ, ըմպելիք, 20 լիտրանոց կանիստրներով (թիթեղներով-Խմբ.) բենզին, շշերով կապտաւուն մածուցիկ դիւրավառ հեղուկ» )«Իսկական իրաւունք», Մարտ 7, 2008(։ Սա դեռ ծախսերի մի մասն է։ Եթէ «գունաւոր յեղափոխութիւններ»ով շահագրգիռ արտաքին ուժ չէր ֆինանսաւորողը ուղղորդողը, ապա ո՞վ: Հրապարակի մերձակայ սրճարանատէրերը՞, ինչպէս պնդում էին լոսանջելեսեան լոնապաշտ հաղորդավարները։ Նրանք կարող էին հազարաւոր ցուցարարների օրեր շարունակ ձրի կերակրել չսնանկանա՞լ։
Երբ նախընտրական շրջանում Լ. Տէր Պետրոսեանը մեկնեց Մոսկուա, թէ Հայաստանում, թէ արտասահմանում կողմնակիցները պնդում էին, իբր հանդիպել է այն ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ նախագահի գլխաւոր թեկնածու Դմիտրի Մեդվեդին։ Հասկանալի է ՌԴ կառավարութեան աջակցութիւնն ունենալու ձգտումը, սակայն հասկանալի չէ «Աջ ուժերի դաշինք» կուսակցութեան ներկայացուցիչ, Մոսկուայի հրէական համայնքի ղեկավար Լէոնիդ Գուզմանի հետ հանդիպման նպատակը։ Կարծեմ, դա Երանի Զէյթուն կամ այլ համայնքի բնակչի ու որդու զգացմունքներով չէր թելադրուած։ Ի՞նչ ունէին իրար հետ փոխանակելու ՀՀՇ առաջնորդն ու հրէական համայնքի ղեկավարը։
Այս հարցին պատասխանել է Արա Մարտիրոսեանը. «Աջ ուժերի դաշինք» կոչուող կուսակցութիւնը արմտեան շրջանակների մասնաւորապէս տխրահռչակ օլիգարխ Բորիս Բերեզովսկու շահերն է ներկայացնում Ռուսաստանի անհանդուրժողական ընդդիմութիւնն է։ Պատահական չէինք համարել նա Լոն Տէր Պետրոսեանի կապը ռուսաստանեան այդ ուժի Ադրբեջանից Ռուսաստանը շրջանցելով էներգակիրների տեղափոխմամբ շահագրգռուած շրջանակների հետ… Հէնց այդ շրջանակներն են նախկին նախագահին «խաղի մէջ» մտցրել՝ Հայաստանի միջազգային վարկանիշը դիրքերը թուլացնելու նպատակով։ Ներկայումս երբ արդէն բոլորս ենք ականատես յետընտրական զարգացումներին, երի թէ այլս կասկածելու տեղ չկայ, որ Լոն Տէր Պետրոսեանի վերադարձը հէնց վերոնշեալ՝ Հայաստանը ապակայունացնելու վարկանիշը գցելու նպատակով էր արուած, ինչը դժբախտաբար, տեղի ունեցաւ… Հայաստանում հէնց նախագահական ընտրութիւնների օրը ռուսաստանեան «Աջ ուժերի դաշինքի» ինտերնետային (համացանցային-Խմբ.) էջում )www.sbs.ru( յայտնւում է… այդ կուսակցութեան ղեկավար Նիկիտա Բելիխի «Այսօր Հայաստանում նախագահական ընտրութիւններ են» յօդուածը… բացայայտ համակրանքով լցուած Լ. Տէր Պետրոսեանի հակակրանքով՝ Ռ. Քոչարեանի Ս. Սարգսեանի նկատմամբ… «Աջ ուժերի դաշինքի ղեկավարը նեղսրտում է, ասելով, որ Լ. Տէր Պետրոսեանին Հայաստանի իշխանութիւնները մեղադրում են, որ նա ցանկանում էր «յանձնել» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, մինչդեռ, ըստ Նիկիտա Բելիխի խիստ քնքուշ մեկնաբանութեան «…նախատեսում էր 1998ին ստորագրել հակամարտութեան կարգաւորման փուլային (հանգրուանային-Խմբ.) համաձայնագիր՝ Ադրբեջանի հետ»… Այս ամէնը բացայայտում է, թէ ո՛ւմ շահերն է արտայայտում Հայաստանում Տէր Պետրոսեանը, որտեղի՛ց է գալիս նրա վերադարձը քաղաքականութիւն ո՛ր շրջանակներն են աջակցում նրան» )«Ազգ», Մարտ 6, 2008(։ Արմուտքի այդ շրջանակներն են շահագրգռուած Հայաստանի վարկանիշը թուլացնելով Հայաստանի Ադրբեջանի միջ հաւասարակշռութիւն ստեղծելով՝ Հայաստանին ստիպել զիջումների գնալ ղարաբաղեան հարցում։ Չկարգաւորուած ղարաբաղեան հակամարտութիւնը վտանգում է Ռուսաստանին շրջանցելով Ադրբեջանից էներգակիրների Եւրոպա տեղափոխումը։
Այդ պատճառով «յիշեցին» Լ. Տէր Պետրոսեանին։ Այդ շրջանակները ներկայացնող Լէոնիդ Գուզմանի հետ «աչքից հեռու» վայրում հանդիպման նպատակը Հայաստանի առաջին նախագահի հետագայ գործողութիւնները ճշդելն էր )«Ազգ», Փետրուարի 15, 2008(։ Արա Մարտիրոսեանի այս վերլուծումում բացայայտւում է խնդրի էութիւնը։ Երբ 350 հազարից աւելի զանգուածը յօգուտ Լ. Տէր Պետրոսեանի քուէարկելուց նրա չընտրուելուց յետոյ «յեղափոխութիւն» էր սարքում, հասկանո՞ւմ էր, ի՛նչ էր անում, հասկանո՞ւմ էր, յաջողութեան դէպքում ո՛ւմ պատանդն էր դառնալու, «Ալլահը ուշ կամ շուտ» ո՛ւմ էր պատժելու, ջահաննամը գահավիժելով, ո՛վ ո՛րտեղի «էներգակիրի» բոցերում խորովուելով՝ ի՛նչ էր պարելու։