«Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» ծրագիրը ահազանգեց Վատիկանի Հայրապետական Գրիգորեան համալսարանին մէջ տեղի ունեցող «Քրիստոնէութիւնը Ատրպէյճանի մէջ. պատմութիւն եւ արդիականութիւն» խորագիրով միջազգային գիտաժողովին, որուն ոչ մէկ հայկական կառոյց հրաւիրուած է, եւ որուն ընթացքին փորձ կը կատարուի ջնջելու հայկական ժառանգութիւնը:
Ստորեւ՝ «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» ծրագիրի ահազանգը.
«Մինչեւ այսօր հայագիտական որեւէ կազմակերպութիւն տեղեակ չի եղել այս գիտաժողովի մասին: Կազմուել, հաւաքագրուել են տասնեակ մասնագէտներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարաւային Կորէայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆից, Լիտուայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմութեան, հայ մշակոյթի եւ հայերի առկայութիւնը Ադրբեջանի տարածքում, ուստի աղուանական են ներկայացւում յատկապէս այն յուշարձանները, որոնք հայկական են՝ պատուած հարիւրաւոր հայերէն արձանագրութիւններով. դա Ամարասն է, Գանձասարը, Դադիվանքը եւ այլն:
«Մեզ համար անհասկանալի է նաեւ ասպարէզի որոշ յայտնի հետազօտողների մասնակցութիւնը, ովքեր տեսել են, որ այս գիտաժողովին որեւէ հայ հետազօտող չի մասնակցում եւ չկայ որեւէ բառ հայերի մասին:
«Մեր բողոքն ու ու մտահոգութիւնն ենք յայտնում հայկական մշակութապահպան կազմակերպութիւններին եւ համայնքներին, միջազգային գիտական հանրոյթին, մեր բողոքն ենք յայտնում մեր իշխանութիւններին, որ մեր յիշողութիւնը, պատմութիւնը եւ մշակոյթը այսպէս սքօղում եւ անտեսում են»: