ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Երբ մեր հանճար Գարեգին Նժդեհը ասել է․ «ԱՅՆ ԱԶԳԸ ՈՐ ՄԵՌՆԵԼ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՉԻ ՄԵՌՆԻ», վստահաբար մտքով չէր անցնում, որ այս օրերին Հայաստանի իշխանութիւնը ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ արշաւ է սկսած հայ ժողովուրդին ինքնավերացման տանելու: Շատ «փափուկ» ու «հանգիստ» ձեւերով, Ճօճելով ԻՍԿԱԿԱՆ Հայաստանի քարտէզը, փորձում է համոզել՝ անտեսել մեր պատմութիւնը, մոռանալ մեր պահանջատիրութիւնը, անգամ Հայաստանի ձեռքով ջնջել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ…
Զնջելով մի ազգից իր պատմութիւնը, նշանակում է ջնջել յիշողութիւնը անցեալի: Անգլիացին մի շիտակ ասացուածք ունի․ «Մեր ամենամեծ հարստութիւնը մեր յիշողութիւնն է»:
Ականատէս ենք Փաշինեանի կառավարութեան խորամանկ, ազգակործան գործելակերպին: Երբեմն արեւմտամէտ ձեւանալով, երբեմն էլ ռուսամէտ խաղալով, երկիրը տարաւ պատերազմի ճանապարհով, բայց ճարպիկ խաբէութեամբ խոստացաւ ԵՐՋԱՆԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ…
Իր խայտառակ ելոյթներով Շուեցարիայում եւ Ֆրանսիայում, նա ինքն իրեն մատնեց որպէս ամենաանտեղեակ եւ ԳՈՐԾԻՔ դարձած ղեկավար: Երբ ես նայում էի ունկնդիրների հայեացքներին, երեւում էր նրանց մտքով անցած հարցը, «Այս մարդը ինչ ասել կ՛ուզի՞»: Նա ասել կ՛ուզէր․ «ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՅԱՐՄԱՐ ՃՕՃԱՆԱԿ Է ՁԵՐ ՀԱՄԱՐ… Ինչպէս կ՛ուզէք ճօճեցէք, այնքան ժամանակ որ իմ ԱԹՈՌԻՆ չդպչէք…»
Ահաւասիկ սա է այն իշխանաւորը, որ իր աթոռը գերադասում է ամբողջ երկրի գոյութեան: Ցաւօք մեր ազգը ՊԵՏՈՒԹԻՒՆԸ շփոթում է ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ հետ, որովհետեւ մենք պատմականօրէն ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ չունենալով միայն ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ունեցել ենք, բայց օտարի իշխանութիւն է եղել: Իշխանութիւնը ժամանակաւոր է, բայց պետութիւնը յաւերժ է:
Պատերազմում պարտուելուց յետոյ, յաջորդ հարուածը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ կասկածանքի տակ դնելն է: Այս կեցուածքով փորձում է Սփիւռքը բաժանել Հայաստանից եւ իրականացնել թուրքի վաղեմի երազանքը՝ «գոցել Հայ Դատը եւ ընդմիշտ թաղել պահանջատիրութիւնը»:
Պարզապէս վաճառքի են հանուած ազգային արժանապատւութիւնը, Արցախի հարցը, ազգային արժէքները, Սահմանադրութիւնը, եւ այլն, ամենաբարձր գին վճարողին…: Ամօթալի է, որ եւրոպական ուժերը աւելի մտահոգ են ու ՀԱՅԱՄԵՏ, քան մեր երկրի կառավարող ուժը:
Սփիւռքը իր բոլոր բազմազանութեամբ անխախտ միաւոր է Հայաստանի համար: Սփիւռքի պատմական դերը Հայաստանի համար անտեսել չի կարելի: Յիշենք, որ միլիոնաւոր դոլարների հասնող «պարգեւաշնորհումները» Փաշինեանի վարչակազմին եղել են Սփիւռքի առատաձեռն գումարներով: Միլիոնաւոր դոլարներ առաքում է լինում աշխարհում ապրող սփիւռքահայերից դէպի Հայաստանի կարիքներին:
Իշխանութիւնը իսկական գաղափարներ սերմանելու փոխարէն, վախով եւ բռնութեամբ ուզում է համոզել բազմութեանը՝ ընդունել պարտութիւնը, չպայքարել որեւէ փոփոխութեան համար: Բարեբախտաբար մեր ազգը օժտուած է աստուածատուր, փիւնիկի պէս ՅԱՌՆԵԼՈՒ տարօրինակ յատկութեամբ:
Հայ ազգը շատ աւելի օրհասական վիճակներից յաղթանակներ է դրսեւորել:
Իշխանափոխութիւնը ինքնանպատակ չէ, այլ լուրջ ու խելացի պայքար է հայրենիքը այս վտանգուած վիճակից փրկելու: Պայքարողների քանակը կ՛աճի, եթէ ներքաշուին զանազան խաւեր, օրինակ՝ ուսանողներ, մտաւորականներ, արհեստաւորներ, գիտական գետնի աշխատողներ, մեծ ու փոքր կուսակցութիւնների ազգասէր անդամներ եւ այլն:
Մի շատ կարեւոր հանգամանք եւս: Հետազօտել լրտեսական ձեւերով, իմանալու համար ինչպիսի՞ աներեւոյթ «հայանուն» արտաքին կամ ներքին խառնակիչ «ձեռքեր» կան:
Ուժեղ պետականութիւն կերտելու սիրոյն պիտի դառնանք ՆՈՒԱՃՈՂ, այսինքն մեր մէջից խիստ մերժենք ՊԱՐՏՈՒՈՂԱԿԱՆ կեցուածքը: Մենք ազգովին չենք պարտուած, միայն ժամանակաւորապէս մեր միջից բուսնած ԾԱԽՈՒԱԾ ու անձնատուր եղած հակառակորդը մեզ այդպէս է առաջնորդում: Լսենք մեր ներսից եկող ԲՆԱՏՈՒՐ ՅԱՂԹՈՂ ՏԵՍԱԿԻ ՁԱՅՆԻՆ…: Մենք մեր խիզախ անյաղթ թագաւորների, Դաւիթ Բէգերի, Գէորգ Մարզպետունիների, Գարեգին Նժդեհների, Մոնթէ Մելքոնեանների, Սօսէ Մայրիկների սերունդներն ենք: Չենք զիջելու ոչինչից արհեստականօրէն ծնուած Ալիեւների վոհմակներին:
Մարտ 18, 2025