
Յունուարը ճանաչւում է որպէս արեան նուիրատուների ազգային ամիս՝ ընդգծելով կանոնաւոր արեան նուիրատուութեան անհրաժեշտութիւնը: Արեան նուիրատուները կենսական նշանակութիւն ունեն կեանքեր փրկելու, բժշկական բուժումներին աջակցելու եւ արտակարգ իրավիճակներին արձագանգելու համար: Սակայն կան սխալ ենթադրութիւններ եւ մարդիկ շարունակում են հաւատալ այդ առասպելներին:
Ստորեւ ողջ ճշմարտութիւնը արեան նուիրատուութեան մասին` MedicalNewsToday բժշկական կայքի փոխանցմամբ․
Արիւն կորցնելը չի կարող է ձեզ հիւանդացնել: Պարզապէս բժիշկները խորհուրդ են տալիս նուիրատուութիւնից յետոյ մէկ օր հանգստանալ եւ հեղուկ խմել: Արեան նուիրումից յետոյ մօտ 48 ժամուայ ընթացքում արեան ծաւալը վերադառնում է բնականոնի՝ հիմնականում պլազմայի աւելացման միջոցով: 4-8 շաբաթուայ ընթացքում մարմինը կը փոխարինի բոլոր կորցրած կարմիր արեան բջիջները:
Մեծահասակները նոյնպէս կարող են արիւն տալ: Ամերիկայում մարդիկ, ովքեր 16 տարեկանից բարձր են եւ կշռում են աւելի քան 110 ֆունտ (50 կիլօգրամ) կարող են արիւն յանձնել:
Դեղորայքի ընդունումը չի կարող խանգարել արեան նուիրատուութեանը, բացառութեամբ`որոշ դեղամիջոցներ ընդունող անհատները, ներառեալ՝ հակակոագուլեանտները, հակաթրոմբոցիտային դեղերը, չպէտք է արիւն նուիրաբերեն: Նոյնքան կարեւոր է, որ եթէ բժիշկը դեղորայք է նշանակել, մարդիկ չպէտք է դադարեցնեն դրա ընդունումը արիւն նուիրաբերելու համար: Արեան նուիրատուութեան ընթացակարգը տեւում է ընդամէնը 8-10 րոպէ:

Արիւն յանձնելիս վարակով վարակուելու վտանգ չկայ, քանի որ օգտագործւում են ախտահանուած կամ մէկ անգամեայ օգտագործման պարագաներ:
Արեան փոխներարկումը նոյնպէս վարակի փոխանցման վտանգ չունի, քանի որ արիւնը խստօրէն զննւում է մի շարք ժահրերի եւ մանրէների համար: Օրինակ, արեան փոխներարկումից հեպատիտ C-ով վարակուելու հաւանականութիւնը գնահատւում է մօտ 1ը 100 միլիոնից։
Արիւն կարելի է յանձնել 56 օրը մէկ: Արեան բջիջների համալրումը տեւում է մինչեւ 8 շաբաթ, որից յետոյ կրկին արիւն նուիրաբերելը անվտանգ է: Հակառակ տարածուած առասպելի դուք կարող էք նուիրատուութիւն կատարել, եթէ արեան ճնշման տատանումներ ունէք: Արեան բարձր խօլեստերոլի մակարդակը եւ խօլեստերոլն իջեցնող դեղամիջոցները նոյնպէս չեն կարող արգելք հանդիսանալ արեան նուիրատուութեանը:
Դաջուածք կամ «պիրսինգ» կատարելուց 6 ամիս յետոյ`երբ մարդու բոլոր հետազօտութիւնները մաքուր են, անհատը կարող է արեան նուիրատու դառնալ:
Արեան պահպանման ժամկէտը սահմանափակ է, համապատասխան պաշարների պահպանումը շարունակական մարտահրաւէր է: Այդ պատճառով նուիրաբերուած արիւնը անընդհատ համալրման կարիք ունի, եւ կամաւորները մշտապէս պահանջուած են: