Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան «Էքս»ի իր էջին վրայ գրառումի մը միջոցով շնորհաւորեց Լիբանանի նորընտիր նախագահ զօրավար Ժոզէֆ Աունը:
«Շնորհաւորում եմ Ժոզէֆ Աունին Լիբանանի նախագահի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ: Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտօնավարումը եղբայրական Լիբանանին կայունութեան եւ բարգաւաճման նոր դարաշրջան կը բերի», գրած է Փաշինեան։