Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութիւնը (ԱԱԾ) յայտնեց, որ Հայաստանի եւ Թուրքիոյ պետական սահմանի ապօրինի հատման հաւանական փորձ մը կատարուած է:
«Տուեալներ են ստացուել Դեկտեմբերի 11ին՝ ժամը 3:20ի սահմաններում, Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատուածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հաւանական փորձի վերաբերեալ, որի ստուգման կապակցութեամբ ներկայումս իրականացւում են անհրաժեշտ օպերատիւ (գործնական)-հետախուզական միջոցառումներ», կ՛ըսուի ԱԱԾի տարածած հաղորդագրութեան մէջ: