
ՀՅԴ Կենտրոնական Եւրոպայի Առանձնակի կոմիտէն ցաւով յայտնում է, վերջին ամիսներին իր շրջանի մի քանի վաստակաշատ եւ սիրելի ընկերների կորստի գոյժը:
Ընկ. Սերոբ Խաչատուրեանը Գերմանիայի Գիսեն քաղաքում մահկանացուն կնքեց 2024ի Օգոստոսի 22ին:
Ընկ. Գրիգոր Հալլաճեանը մահացաւ 2024ի Սեպտեմբերի 22ին, Վիեննայում:
Ընկ. Ալիս Մարուխեանը հեռացաւ կեանքից 2024ի Հոկտեմբերի 5ին, Միւնխենում:
Սիրելի գաղափարակիցների կորստեան առիթով, Առանձնակի կոմիտէն իր եւ շրջանի ընկերների անունից ցաւակցութիւններ է յայտնում հանգուցեալ ընկերների հարազատներին եւ մտերիմներին, ինչպէս եւ ՀՅ Դաշնակցութեան մեծ ընտանիքին:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
ՀՅԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԿՈՄԻՏԷ
22.10.2024