Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային ապահովութեան հարցերու յանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբեր պիտի կազմուին: Այս մասին որոշումը տուաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Մէկ աշխատանքային խումբը Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարայ (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խէյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ սահմանագծի համապատասխան հատուածների՝ տեղանքում գէոդեզիական (երկրաբաշխական) չափումների արդիւնքում կօօրդինատները (համակարգ կէտերը) կը յստակեցնի ու համապատասխան Արձանագրութիւն-նկարագրութեան նախագիծ կը կազմի: Աշխատանքային խմբում կը ներգրաւուեն ոլորտային մասնագէտներ՝ գէոդեզիստներ եւ քարտէզագիրներ: Կը հաստատուի աշխատանքային խմբի անհատական կազմը: Խմբում կ՛ընդգրկուեն ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան դէպարտամենտի (բաժանմունքի) պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող) Դաւիթ Սանամեանը, ՀՀ պաշտպանութեան նախարարի տեղակալ Արման Սարգսեանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարի տեղակալ Յովհաննէս Յարութիւնեանը, ՀՀ կադաստրի (գրանցամատեանի) կոմիտէի նախագահի տեղակալ Արամ Գուգարացը, ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի տեղակալ Կարէն Գրիգորեանը, ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան սահմանապահ զօրքերի հրամանատարի ժ/պ Էդգար Յունանեանը, ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի ռազմատեղագրական ծառայութեան պետ Սերգէյ Պետրոսեանը», կ՛ըսուի վերոնշեալ որոշումին մէջ:
Իսկ պաշտպանութեան նախարարին, տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարարին, Գրանցամատեանի կոմիտէի ղեկավարին եւ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնին՝ վարչապետին որոշումով, յանձնարարուած է անհրաժեշտ օժանդակութիւն ապահովել խումբի աշխատանքներուն:
«Միւս աշխատանքային խմբում կ՛ընդգրկուեն Տաւուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումեանը, Տաւուշի մարզի Նոյեմբերեան համայնքի ղեկավար (համաձայնութեամբ)Արսեն Աղաբաբեանը, Տաւուշի մարզի Իջեւան համայնքի ղեկավար (համաձայնութեամբ) Արթուր Ճաղարեանը, Տաւուշի մարզի Նոյեմբերեան համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնութեամբ) Մհեր Աղամեանը, Տաւուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնութեամբ) Իշխան Աղբալեանը, Տաւուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնութեամբ) Գէորգ Սահակեանը, Տաւուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնութեամբ) Տիգրան Յարութիւնեանը, Տաւուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնութեամբ) Կամօ Շահինեանը, Տաւուշի մարզի Ոսկեպար բնակավայրի բնակիչ (համաձայնութեամբ) Սերոբ Մախսուդեանը, Տաւուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչ (համաձայնութեամբ) Սուրէն Խուդաւերդեանը եւ Տաւուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչ (համաձայնութեամբ) Անդրանիկ Նազարեանը», կ՛ըսուի որոշումին մէջ: