All For Health, Health For All-ը շնորհաւորում է 2024 թուականը եւ յիշեցնում, որ պատրաստ է ծառայել համայնքին բժշկական տարբեր ոլորտներում՝ ընդհանուր եւ ընտանեկան բժշկութեան, գինեկոլոգիական (կանացի), մանկաբուժական, հոգեբանական ծառայութիւններում: Մենք երկու մանկաբուժական մասնաճիւղ ունենք՝ Գլենդելում եւ Մոնթրոզում, ընդհանուր եւ ընտանեկան բժշկութեան մասնաճիւղեր՝ Գլենդելում, Բրբանկում եւ Նորթ Հոլիվուդում: Հոգեբանական ծառայութիւնը արդէն մի քանի տարի է ինչ գործում է Գլենդելում: Ժամադրութիւնների համար ձեզ կ՛օգնեն գրանցուել (818) 409-3020 հեռախօսահամարով:
Մեր կենտրոնը առաջիններից է, որ հնարաւորութիւն ունի կիրառելու նահանգում առաջարկուած իւրաքանչիւր նոր ծրագիր՝ առաւել մատչելի, անվտանգ ու արդիւնաւէտ դարձնելու համար մեր այցելուների հիւանդութիւնների բուժումը ու կանխարգելումը: Իշխանութիւնների համագործակցութեան եւ վստահութեան արդիւնքում է, որ All For Health, Health For All-ը հնարաւորութիւն է տալիս բժշկական խնամք ցուցաբերել ցանկացած այցելուի՝ անկախ նրա ֆինանսական, սոցիալական (ընկերային), ներգաղթի կարգավիճակից: Հնարաւոր է, ոեւէ մէկը Միացեալ Նահանգներ է տեղափոխուել եւ առողջապահական ծրագրերին անդամագրուել դեռ հնարաւոր չէ՝ իսկ բժշկական օգնութիւն անհրաժեշտ է՝ յատկապէս եթէ առկայ են քրոնիկ (մնայուն) հիւանդութիւններ: Այս դէպքում All For Health, Health For All-ը կը տրամադրի որակեալ բժշկական ծառայութիւն, հաշուի առնելով նաեւ վճարունակ է անձը, թէ ոչ: Որոշ ծրագրերի նշանակէտը ցածր եկամուտ ունեցող անձինք են, որոնց կը տրուի անվճար բժշկական օգնութիւն: Կենտրոնն ընդունում է նաեւ Medical, Medicare HMO, PPO եւ ամենատարբեր ապահովագրութիւններ ունեցող հիւանդների, առողջութեան իրաւունքը եւ որակը հասանելի դարձնելով բոլորին: Որպէսզի այս ճկուն համակարգում հնարաւոր լինի կողմնորոշուել All For Health, Health For All-ն ունի սոցիալական (ընկերային) ծառայութեան աշխատակիցներ, ովքեր նախ կը ճշդեն այցելուի ապահովագրական կարգավիճակը, իսկ եթէ այն բացակայում է, կ՛օգնեն կողմնորոշուել, թէ ինչ առողջական խնդիրների դէպքում ո՞ր ապահովագրական ծրագիրն է յարմար եւ արդիւնաւէտ: Մենք համագործակցում ենք սոցիալական ծառայութեան հանրային բաժանմունքի (DPSS) հետ եւ մեր կենտրոնում ձեւակերպւում են ձեր փաստաթղթերը, դուք դիմում էք եւ ստանում էք «Մեդիքալ» անմիջապէս մեր կենտրոնից:
All For Health, Health For All-ը առողջութիւն է մաղթում 2024 թուականին: