Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը որոշում տուաւ Արցախին տրամադրելու 4 միլիառ դրամի միջպետական վարկ: Այս մասին յայտարարուեցաւ Հայաստանի կառավարութեան 24 Օգոստոսի նիստին:
«Կառավարութիւնն ընդունել է որոշում, որով նախատեսւում է ՀՀ 2023 թուականի պետական բիւջէի դեֆիցիտի (բացի) ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ. դրամի չափով՝ յետ-պատերազմեան ժամանակահատուածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծուած սոցիալական (ընկերային) լարուածութեան մեղմանն ուղղուած լրացուցիչ ֆինանսաւորման համար», կ՛ըսուի որոշումին մէջ: