ԼԱՈՒՐԱ ԽԼՂԱԹԵԱՆ*
Օրը պայծառ էր: Արեւն իր ոսկեփայլ ճառագայթներն էր տարածել երկրի վրայ: Երկնքում ամպի ոչ մի ծուէն չկար: Եղանակը տրամադրող էր:
Լաս Վեգասում առաւօտեան ժամը 10ն էր: Աշակերտները հաւաքուել էին եկեղեցում: Սկսուեց առաւօտեան աղօթքը, որից յետոյ երեխաները գնացին դասարաններ: Բոլորն ուրախ էին, գիտէին, որ շուտով սկսուելու է տօնական միջոցառումը:
Երկու դաս անելուց յետոյ, դպրոցականները, փոքրիկ զամբիւղները ձեռքներին, ուրախ տրամադրութեամբ, դուրս եկան դպրոցի բակ:
Եկեղեցու ACYO-ի երիտասարդների անդամները տարբեր տեղերում թաքցրել էին արհեստական ձուեր: Տեսնել էր պէտք այն եռուզեռը, որ տեղի էր ունենում դպրոցի բակում: Բոլորը ոգեւորուած էին: Ծնողները հրճուանքով էին նայում, թէ ինչպէս են ուրախանում իրենց զաւակները: Կային նաեւ շատ հիւր երեխաներ:

Այնուհետեւ բոլորն ստացան նուէրներ: Ձուախաղից յետոյ տեղի ունեցաւ «պիցա»ի հիւրասիրութիւն, որից յետոյ երեխաները կաւիճով սկսեցին նկարել ասֆալտին:
Միջոցառումն աւարտուել էր, սակայն, ոչ ոք դեռ չէր ուզում հեռանալ: Այս ամբողջը կը մնայ երեխաների, ինչպէս նաեւ նրանց ծնողների յիշողութեան մէջ:
Բոլորն ուրախ տրամադրութեամբ, մեծ բաւականութիւն ստացած եւ հոգեպէս հարստացած, շնորհակալական խօսքեր շռայլելով, գնացին տուն:
* Դպրոցին տնօրէնը