Խանութից նոր գնուած հագուստի տեսքը գեղեցիկ է, յաճախ արդուկուած ու թարմ: Բայց դա չի նշանակում, որ այն մաքուր է եւ պատրաստ է կրելու: Նոր հագուստը հագնելուց առաջ պարտադիր պէտք է լուանալ: Հագուստները կախուած է խանութում եւ այն փորձւում են գնորդների կողմից եւ ընթացքում դրանց վրայ կարող է վտանգաւոր մանրէներ յայտուել` այդ թւում` շնչուղիներից արտադրուած նիւթեր, խմորիչներ, «միկրոօրգանիզմ»ներ մաշկից եւ կղանքից: Շատ հագուստների վրայ կարելի է գտնել նաեւ քիմիկան նիւթեր, որոնք կարող են առնուազն մաշկային բորբոքումներ առաջացնել: Նոր հագուստի միջոցով կարող են փոխանցուել նաեւ միջատներ (օրինակ, ոջիլներ): Մարդկանց մեծամասնութեան դիմադրողական համակարգը յաղթահարում է օրգանիզմների ոչ մեծ քանակութիւնը, որոնք կարող են յայտնուել մարմնի վրայ:
Չպէտք է մոռանալ, որ տեքստիլի (կերպասեղէն) արտադրութեան գործընթացում օգտագործւում են բազմաթիւ քիմիական նիւթեր` սպիտակեցման, ձեւման, ներկման, ուղղման, հարթեցման, հոտի եւ բծերի հանդէպ դիմացկունութեան համար: Իրավիճակի բարդութիւնն այն է, որ օրէնքը չի սահմանում հագուստի արտաքին տեսքը պահպանելու համար օգտագործած քիմիական նիւթերի մասին յաճախորդներին տեղեակ պահելը:
Ալերգիկ (գերզգայնութեան) հիւանդութիւնների առաջացմանը նպաստում են նաեւ ներկանիւթերը եւ արհեստական թելերը, որոնք իրական վտանգ կարող են դառնալ զգայուն մաշկի համար:
Հագուստը լուանալու ժամանակ մեծ ուշադրութիւն դարձրէք թեւատակերի, գօտկատեղի, պարանոցի հատուածներին, քանի որ մարմնի այդ հատուածներում ալերգիկ դաշտն աւելի արտայայտուած է:
Հագուստը խանութում փորձէք ձեր վրայի ամբողջ հագուստը չհանելով: Տուն վերադառնալուց յետոյ` դրանք նոյնպէս լուացէք: Աւելորդ է յիշեցնել, որ խանութներ այցելելուց յետոյ ուտելիքի մի դիպչէք` մինչեւ լուացուելը: Նորը` միշտ չէ, որ նշանակում է մաքուր: