Էջմիածինի տեղեկատուական բաժանմունքը հաղորդեց, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը 22 Սեպտեմբերին հանդիպում ունեցաւ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներուն հետ:
«Սեպտեմբերի 22ին, հրաւէրով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահներ Լեւոն Տէր Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի եւ Արցախի Հանրապետութեան նախագահներ Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի: Հայաստանում ստեղծուած իրավիճակի առնչութեամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Որոշում է ընդունուել շարունակել հանդիպումները»: