
All For Health, Health For All բժշկական համայնքային կենտրոնի առաքելութիւնն է առողջապահական խնամք մատուցել Լոս Անջելեսի բազմաէթնիկ (բազմացեղ) բնակչութեանը: Մեր կենտրոնում գործում են կառավարութեան կողմից տրամադրուած անվճար ծրագրեր:
Այն անձինք, ովքեր ունեն Միացեալ Նահանգներում օրինական բնակութեան գրացնում եւ ցածր եկամուտ, կառավարութիւնը նրանց շնորհում է բժշկական ապահովագրութիւն` Medical: Մեր կենտրոնում կարելի է ձեւակերպել փաստաթղթերը եւ դիմել կառավարութեանը Medical ստանալու համար:
Այն անձինք, ովքեր դեռեւս չեն օրինականացրել իրենց բնակութեան իրաւունքը եւ ունեն բժշկական օգնութեան կարիք, ապա կարող են ընդգրկուել մեր կենտրոնում գործող MHLA (My Healthy LA) անվճար բժշկական ծրագրում: Նրանց տրամադրւում է անվճար բժշկական հետազօտութիւն, ռադիօլոգիական եւ արեան քննութիւններ: Գրանցուելու համար ձեզ անհրաժեշտ կը լինի ներկայացնել մի քանի փաստաթղթեր, որոնք չեն վնասում այցելուի ներգաղթի օրինականացման գործընթացին:
Նշենք, որ 50 տարեկանից բարձր անձանց, ովքեր անդամակցում էին այս ծրագրին, այժմ կառավարութեան կողմից Medical է տրւում:
Every Woman Count (EWC) ծրագիրը նպատակաուղղուած է կանանց առողջութեան պահպանմանը: Այցելութեան շրջանակում կատարւում է կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի զննում եւ ախտորոշում: Մեր գրասենեակում գրանցուելուց յետոյ կանանց կը նշանակուի մամոգրաֆիա: Ծառայութիւնները նախատեսուած են Կալիֆորնիայի անապահով բնակչութեան համար եւ անվճար են:
Եթէ առողջապահական խնդիրներ ունէք կամ պարզապէս ցանկանում էք ստուգուել, դիմէք մեզ եւ մենք ըստ ձեր կարիքի կ՛ընդգրկենք համապատասխան ծրագրում:
Գրանցուելու համար պէտք է զանգահարել մեր գրասենեակ, ճշդել պահանջուող փաստաթղթերի ցանկը եւ ժամադրութիւն վերցնել: Մեր բժշկական մեծ ընտանիքը ամէն ինչ կ՛անի ձեր առողջութիւնը պահպանելու համար:
Զանգահարէք 818 409 30 20 հեռախօսահամարով` ժամադրութեան համար: