Հայ բանաստեղծութեան ու երաժշտութեան սիրահարները հերթական անգամ հաւաքուել էին Սիէթըլի Ս․ Յարութիւն եկեղեցիի «Հայ տան»սրահում։ Ինչպէս միշտ, երեկոն սկսւում է եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Վազգէն քհնյ․ Պոյաճեանի օրհնանքով:
Մթնոլորտը չափազանց մտերմիկ էր ու երեւանեան շնչով յագեցած: Այս անգամ մեր յիշողութիւնները մեզ տարել էին մեր անցեալը: Դրանք պատմութիւններ էին մեր երաժիշտների, բանաստեղծների, դերասանների կեանքից ու մեր ապրած երջանիկ ու անվերադառնալի օրերից:.
«Օրը մթնեց,
Ժամն է արդէն իրիկնահացի,
Տխրութիւնս կամաց-կամաց փոխւում է լացի…»
Տիկին Սուսաննան է, Սահեանին է ներկայացնում:
Ու այսպէս, մէկը մէկից գեղեցիկ կատարումներ: Թախիծ ու կարօտ կայ բոլորի հայեացքներում: Սրահում իւրաքանչիւրի ներկայութիւնն է կարեւոր: Ոգեւորուած երգում են. «թռչէի մտքով տուն…»

Յուզուած ու ոգեւորուած են բոլորը: Երեկոն աւարտուել է, բայց տուն գնալ չեն շտապում: Բաժանւում են , շուտով նորից հաւաքուելու ակնկալիքով:
Շնորհակալութիւն բոլոր ներկաներին ու մասնակիցներին:
(Թղթակցութիւնը՝ եկեղեցիէն)