ԳԷՈՐԳ ՊԵՏԻԿԵԱՆ

Անկասկած, որ վարը նշած բոլոր անունները, իրենց յոբելենական թուարկումներով, մեր ժողովուրդի կեանքէն ներս մտած են եւ հո՛ն, իրենց մտքով եւ հոգիով, պատմական որոշ ու հարազատ կնիք ձգած:
Նաեւ այս բոլոր անունները կ՛ապրին այսօր, իբրեւ մէկական ընտրեալներ մեր ազգին, որոնց խօսքն ու գործը կը փայլին ժամանակին հետ: Չեն տժգունիր, չեն մաշիր, չեն մոռցուիր: Ընդհակառա՛կն, աւելի քան երբեք պատգամի մը ուժը եւ թարմութիւնը կը ստանան՝ իբրեւ ազգային հանգանակ:
Այլ խօսքով, պարզապէս մեր մշակոյթին, հայ գիրին ու գրականութեան իրենց անսակարկ ներդրումը բերած մարդոց ծննդեան տարեդարձներու ցանկն է, որ կը ներկայացուի ընթերցողին: Եւ իւրաքանչիւր անուն, մեր կեանքը վերարժեւորելու ձգտում մը ալ ունի իր ետին թագնուած: Ու երբ ամէն անգամ զանոնք հրապարակային կերպով կը յիշենք, այդ կը նշանակէ, թէ արդէն իսկ՝ մենք զմեզ արժեւորած կ՛ըլլանք:
Ստորեւ, 2022 տարուան յոբելեարներու ցանկը.
- Ծերենց (1822), 200ամեակ
- Խորէն Գալֆայեան (Նարպէյ) (1832), 190ամեակ
- Արփիար Արփիարեան (1852), 170ամեակ
- Մինաս Չերազ (1852), 170ամեակ
- Հրանդ Ասատուր (1862), 160ամեակ
- Արշակ Չօպանեան (1872), 150ամեակ
- Դերենիկ Դէմիրճեան (1877), 145ամեակ
- Հերանուշ Արշակեան (1887), 135ամեակ
- Հրաչ Զարդարեան (1897), 125ամեակ
- Բենիամին Նուրիկեան (1897), 125ամեակ
- Նիկողոս Սարաֆեան (1902), 120ամեակ
- Զարեհ Որբունի (1902), 120ամեակ
- Բիւզանդ Թօփալեան (1902), 120ամեակ
- Գառզու (Գառնիկ Զուլումեան) (1907), 115ամեակ
- Վարուժան Աճէմեան (1917), 105ամեակ
- Ժագ Յակոբեան (1917), 105ամեակ
- Վահագն Դաւթեան (1922),100ամեակ
- Օհան Դուրեան (1922),100ամեակ
- Վահէ Օշական (1922), 100ամեակ
- Արա Արծրունի (1932), 90ամեակ
- Գէորգ Աճէմեան (1932), 90ամեակ
- Ռիչըտ Յովհաննէսեան (1932), 90ամեակ
- Ժիրայր Տէտէեան (1942), 80ամեակ