Տաթեւ Ա․ քհնյ․ Յարութիւնեան
Ուրախութեամբ տեղեկացնում ենք Կալիֆորնիայի Հարաւային Ծովածոցում բնակուող մեր հայրենակիցներին, որ սոյն տարուայ Սեպտեմբեր 18ից Սուրբ Անդրէաս Հայաստանեայց եկեղեցու (11370 South Stelling Rd., Cupertino CA 95014) հովանու ներքոյ սկսել է գործել երկրորդ միօրեայ հայկական դպրոցը: Այսպիսով մենք ունենք երկու միօրեայ դպրոցնէր` Անահիտ Նալվարեան դպրոցը` արեւմտահայերէն եւ նորաստեղծ Սուրբ Անդրէաս Հայկական դպրոցը` արեւելահայերէն:

Սուրբ Անդրէաս հայկական Դպրոցը գործում է շաբաթ օրերը ու այսօրուայ վիճակով ունի չորս դասարան: Երկու նուիրեալ ուսուցչուհիներ` Անուշ Յովհաննիսեան եւ Նազելի Թարոյեան դասաւանդում են 29 մանուկների:
Դպրոցը ունի Հոգաբարձութեան խորհուրդ, նախագահութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ` Տաթեւ Ա․ քահանայ Յարութիւնեանի: Հոգաբարձութեան խորհուրդի անդամներն` Ալլա Պետրոսեան (ատենապետուհի), Լիլիթ Գուլանեան (քարտուղարուհի), Մարտա Դարբինեան (գանձապահ) եւ խորհրդականներ` Նարա Առաքելեան, Թամար Գրիգորեան, Քրիստինէ Պoղոսեան եւ Անժէլա Աւագեան:
Շնորհիւ Հոգաբարձութեան խորհրդի անդամների ինչպէս նաեւ ուսուցչուհիների քրտնաջան աշխատանքի այսօր ուրախութեամբ կարող ենք փաստել, որ դպրոցը հիմնուեց վեհ նպատակներով ու ամուր հիմքերի վրայ:
Կոչ ենք ուղղում մեր շրջանում բնակուող հայրենակիցներին արձանագրել երեխաներին Սուրբ Անդրէաս Հայկական դպրոց, որպէսզի մեր երեխաները մեծանան հայկական ոգիով եւ ժառանգեն մեր նախնեաց դարաւոր արժէքները:
Սիրով եւ Օրհնութեամբ`
Տաթեւ Ա․ քհնյ․ Յարութիւնեան
Հոգեւոր հովիւ Սուրբ Անդրէաս Հայաստանեայց եկեղեցու