Թիֆլիսի քաղաքապետական խորհուրդը որոշած է Մտածմինդա թաղամասի Կոտէ Մեսխիի նրբանցքը կոչել հայազգի աշխարահռչակ բեմադրիչ Սերգէյ Փարաջանովի անունով, կը գրէ jnews.ge կայքը։
Յայտնենք, որ 1924ին Թիֆլիս ծնած Փարաջանովի Թիֆլիսի տան վրայ Սեպտեմբեր 1992ին զետեղուեցաւ պաշտօնական յուշատախտակ մը, իսկ 6 Նոյեմբեր 2004ին, Թիֆլիսի հին մասին մէջ տեղադրուեցաւ Փարաջանովի յուշարձանը։