ԼՈՆԳ ԲԻՉ․- Օգոստոսի 6ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Լոնգ Բիչի քաղաքային խորհրդի անդամ Սինդի Ալենի հետ, որը ներկայացնում է քաղաքի կենտրոնը ներառող 2րդ ընտրաշրջանը:
Զրուցակիցները քննարկեցին հիւպատոսութեան եւ Լոնգ Բիչ քաղաքի միջեւ հնարաւոր համագործակցութեան ծրագրեր: Քաղաքային խորհրդի անդամ Ալենը դեսպան Բայբուրդեանին տեղեկացրեց իր ընտրաշրջանի հայ համայնքի հետ եղած կապերի մասին: Նա նաեւ պատմեց քաղաքի յատկանշական նոր ծրագրերի մասին` ներառեալ հիւրանոցի վերածուած «Քուին Մերի» նաւի:
Սինդի Ալենը 500,000 բնակչութիւն ունեցող Լոնգ Բիչ քաղաքի խորհրդի անդամի պարտականութիւններն է ստանձնել 2020ի Դեկտեմբերին:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)