
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԿԸ ԳՐԵՆ
ԱՐՓԻԿ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Տարիներ է ապրում եմ հայրենիքից հեռու, օտարութեան մէջ, հայ ազգիս զաւակներով շրջապատուած: Օգտւում եմ ազգակից բարեկամների հոգատարութեամբ արարուող եւ առաջնորդուող, արդէն ինքնահաստատուած փոքր եւ մեծ ձեռնարկութիւններից:

Այդպիսի մի գեղեցիկ ձեռքբերում է Venus նուէրների խանութը: Այն գտնւում է Գլենդել քաղաքի սրտի մի գողտրիկ անկիւնում: Յաճախ, պատեհ-անպատեհ առիթներով այցելել եմ այդ հրաշագեղ փոքրիկ խանութը, միշտ գտել եմ ինձ գոհացնող նուրբ եւ քնքոյշ զարդարանքներ, նաեւ՝ բարձրաճաշակ ձեւաւորուած տարբեր տեսակի սպասքներ:
Այո, այս վայրը բաւականին գրաւիչ է ոչ միայն գեղեցիկ լուսաւորուածութեամբ, ապրանքների գունագեղ հմայքով, այլ նաեւ լեցուած է աշխատակազմի ջերմութեամբ եւ սիրալիրութեամբ:
Ներս մտնելուն պէս ինձ դիմաւորել էր գեղեցիկ եւ լայն ժպիտով մի հայուհի, ակնյայտ հաճելի վերաբերմունքով ու պատասխանել էր իմ բոլոր հարցերին: Անկախ գնում կատարելուց՝ դուրս էի եկել բաւարարուած եւ շոյուած:
Վերադարձի ճանապարհին մտորում էի՝ հիանալի է այն, որ դեռեւս կան վայրեր, ուր կարելի է պարզապէս այցելել, ուրախանալ եւ թողնել տարածքը՝ հետ վերադառնալու ցանկութեամբ: Անչափ հաճելի էր: