Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցաւ Մարտի 15ին անցաւ կառուցողական մթնոլորտում, եւ հոգաբարձուների խորհուրդը վստահութիւն յայտնեց, որ պատերազմի ընթացքում հաւաքագրուած գումարները նպատակային են օգտագործուել:
Որոշուեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կ՛աշխատի միջազգային հաշուեքննիչ ընկերութեան եւ ներգրաւուած այլ կողմերի հետ` պատերազմի ընթացքում հաւաքագրուած եւ օգտագործուած գումարների ուսումնասիրութեան նպատակով:
Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կը լինի, որպէսզի փարատուեն հաւաքագրուած գումարների օգտագործման հետ կապուած բոլոր կասկածները եւ ապահովուի հանրութեան վստահութիւնը:
Հոգաբարձուների խորհուրդը եւս մէկ անգամ իր խորին շնորհակալութիւնն է յայտնում բոլոր նուիրատուներին` Հայաստանին եւ Արցախին ցուցաբերուող շարունակական աջակցութեան եւ նուիրուածութեան համար:
Հայաստան Համահայկական Հիմնադրամ