ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Յովսէփեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ կատարած է գրառում մը՝ տեղեկացնելով, որ 3 Մարտին ատրպէյճանական կողմը սկսած է խրամատներ փորել ու ամրապնդել GPS-ով գծուած սահմանները:
Յովսէփեան գրած է հետեւեալը.
«Հայե՜ր, ուշքի եկէք…
«Այս ապիկար եւ թլպատուած իշխանութիւնը եւ սատանային վաճառուած իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր եւ թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկայ խրամատաւորուելու:
«Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրուանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում եւ GPS-ով գծուած սահմանների յստակեցում, դա նշանակում, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստւում պատերազմի:
«Ցաւօք, իշխանութիւնը տարուած է ոչ թէ հայ ժողովրդի, այլ բացառապէս իր թիմի փրկութեամբ հայ ժողովրդի արեան ու հայրենիքի հաշուին… Դրա վառ ապացոյցն են «մարդահաւաք» հանրահաւաքները, գործից անտեղեակ եւ տարրական գրագիտութիւնից հեռու մարդկանց պաշտօններ «նուիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…
Հայե՜ր, ուշքի եկէք…»: