Կոճապղպելը (ginger ) ամրապնդում է մարմնի դիմադրողական համակարգը եւ լաւացնում ընդհանուր ինքնազգացողութիւնը: Պայմանաւորուած կորոնավարակի տարածման հետ, կոճապղպեղի օգտագործումը մեծ տարածում ստացաւ եւ շատերն էին օգտւում դրա օգտակար յատկութիւններից:
Փորձենք թուարկել դրանք:
Կոճապղպեղն օժտուած է հակաբորբոքային, քրտնաբեր, խորխաբեր ու տաքացնող յատկութիւններով, այդ պատճառով էլ շատ օգտակար է գրիպի, հարբուխի բուժման եւ կանխարգելման հարցերում:
Օգնում է կարգաւորել արեան շրջանառութիւնը, նպաստում է արեան մաքրմանը, խոլեստերոլի մակարդակի նուազմանը, ամրացնում է սրտամկանը եւ անօթների պատերը:
Օնկոլոգիական (այտուցաբանական) հիւանդութիւնների կանխարգելման հիանալի միջոց է:
Կոճապղպեղը լաւացնում է ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը եւ լաւացնում է ախորժակը:
Օգնում է մարմնից դուրս բերել խարանները եւ թունաւոր նիւթերը:
Նպաստում է մարմնի նիւթափոխանակութեան արագացմանը:
Հրաշալի օգնական է աւելորդ քաշի դէմ պայքարողների համար:
Վերացնում է բերանի տհաճ հոտը եւ նպաստում բերանի խոռոչի հիւանդութիւնների բուժմանը:
Կոճապղպեղն օգնում է նաեւ սրտխառնոցի, յղի կանանց տոքսիկոզի եւ գլխապտոյտի դէմ:
Օժտուած է ցաւազրկող յատկութեամբ:
Կոճապղպեղը նաեւ աֆրիոդիզիակ է , նպաստում է սեռական հակման բարձրացմանը:
Օգնում է յաղթահարել դաշտանային ցաւը:
Այն լաւացնում է տրամադրութիւնը, օգնում է հանգստանալ եւ ազատուել սթրեսից (շնշուածութենէն):
Դանդաղեցնում է ծերացման գործընթացները:
Լաւացնում է յիշողութիւնը:
Կոճապղպեղի Հակացուցումները
Մասնագէտները կարծում են, որ կոճապղպեղը լիովին անվնաս է օրգանիզմի համար, սակայն հազուադէպ կարող է նաեւ կողմնակի ազդեցութիւն ունենալ` այրոց, փորկապութիւն եւ այլն: Բացի այդ` յիշէք, որ անգամ ամենաօգտակար մթերքը չափից շատ օգտագործելու դէպքում կարող է վնասել:
Նիւթի աղբիւրը՝ Sotskiy.am կայք: