ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում ձեռնարկատիրական միջավայրի կայացման ու զարգացման գործում առանձնայատուկ ներդրում ունի Հայաստանի «Հրեշտակ» ներդրողների ակումբը (Angel Investor Club of Armenia-AICA): Այն ստեղծուել է աջակցելու Հայաստանում ստեղծուող նորարար գաղափարներ առաջարկող «սթարթափ»ներին ու ձեռնարկատէրերին՝ ներգրաւուելով միջազգային ճանաչում ունեցող հիմնականում հայ մասնագէտ-գործարարների, ովքեր ներդրումներ կը կատարեն եւ կ՛օգնեն հայ արտադրողներին զարգանալու եւ դուրս գալու համաշխարհային շուկաներ: Առաքելութիւնն իրականացնելու նպատակով, ակումբի հիմնադիրները համախմբել են տարբեր երկրներից արդիւնաբերութեան բազմապիսի ճիւղերի ներկայացուցիչների՝ բիոտեխնոլգիայի, թուային առողջապահութեան, տեղեկատուական տեխնոլոգիաների, բլոկչէյնի, արհեստական բանականութեան, շինարարութեան, անշարժ գոյքի զարգացման, վերականգնուող էներգետիկայի, բանկային, ֆինտեխնոլոգիական, սննդի եւ խմիչքների, արդիւնաբերութեան առաւել աւանդական ոլորտներից, որոնց թւում են համաշխարհային ճանաչման ընկերութիւնների ղեկավարներ, ձեռներէցներ, ֆինանսական, ԲՏ ոլորտում գործող փորձագէտներ: Ակումբի ներկայի անդամներ հանդիսացող, երկու տասնեակից աւելի հիմնական ներդրողները, տարուայ ընթացքում մի քանի անգամ հանդիպում են կազմակերպութեան գրասենեակում՝ ծանօթանալու եւ ընտրելու զարգացման մեծ ներուժ եւ հեռանկարային ծրագրեր առաջարկող ընկերութիւնների՝ ուղղորդելու, փոխանցելու իրենց փորձը, տրամադրելու խորհրդատուութիւն եւ նոր կապեր, օգնելով նրանց գտնելու յաճախորդներ եւ դուրս գալ նոր շուկաներ:
Ակումբի համահիմնադիրներ Արթուր Միքայէլեանին, Սամսոն Աւետեանին ու Աննա Գէորգեանին գործունէութեան կարճ ժամանակահատուածում յաջողուել է կայացնել եւ ճանաչելի դարձնել կազմակերպութիւնը՝ միաւորելով համահայկական ներուժը, եւ միաժամանակ դառնալ Հայաստան-Սփիւռք համագործակցութեան լաւագոյն օրինակ: Հայաստանի «Հրեշտակ» ներդրողների ա-կումբի «սթարթափ» նախագծերի ներկայացման հերթական 4րդ ձեռնարկին, «Հրեշտակ» ներդրողներին ներկայացուեց վեց նախագիծ, որոնցից ոմանք արդէն իսկ մեծ գնահատանքի են արժանացել ոլորտի համաշխարհային համայնքի կողմից: Հոկտեմբերի 12ին, Երեւանում անցկացուած միջոցառումը, ինչպէս սփիւռքահայ յայտնի գործարարները նաեւ վկայեցին, անցաւ բարձր մակարդակով, միջազգային չափանիշներին համապատասխան:
Ակումբի համահիմնադիր, փոխնախագահ Սամսոն Աւետեանը տեղեկացրեց, որ երեք ամիսը մէկ անցկացուող ձեռնարկին մասնակցելու համար ունենում են միջինում մինչեւ 20 յայտ, որոնցից իրենք սովորաբար ընտրում են այն չորս-հինգ նախագծերը, որոնք նաեւ Հայաստանից դուրս գործելու եւ աւելի մեծ շուկաներ գրաւելու հնարաւորութիւն եւ ակնկալիք ունեն: Համահիմնադիր, նախագահ, Արթուր Միքայէլեանն էլ նշեց, որ ձեռնարկին սովորաբար մասնակցում են գրեթէ բոլոր ներդրողները՝ ոմանք էլ առցանց միանալով տարբեր երկրներից, նաեւ՝ անդամ չհանդիսացող, սակայն նախագծերով հետաքրքրուող յաճախ ոչ հայ ներդրողներ: Ֆինանսաւորումն, ըստ նրա կարող է լինել մի քանի հազարից մինչեւ մի քանի միլիոն, պայմանաւորուած նախագծի նկատմամբ ներդրողների հետաքրքրութեամբ: Կազմակերպութեան աշխատանքները համակարգող, համահիմնադիր Աննա Գէորգեանն էլ, անդրադառնալով ընթացակարգին, պատմեց, որ ներկայացման աւարտից յետոյ ձեւաւորւում են աշխատանքային խմբեր, եւ այնուհետեւ ստեղծւում է ուղիղ կապ ներդրողների եւ «սթարթափ» ընկերութիւնների միջեւ՝ ֆինանսաւորման եւ այլ հարցերի նպատակով:
Հայաստանի «Հրեշտակ» ներդրողների ակումբի ձեռնարկին ներկայացուած նախագծերից ոմանք արդէն իսկ մեծ հնչեղութիւն են ստացել աշխարհում եւ յաջողութեամբ գործում են: Ներկայում նրանք ակնկալում են ֆինանսաւորում՝ զարգացման նոր փուլի անցնելու նպատակով: Virtlo յաւելուածն ամենաարագ ծրագիրն է, որի օգնութեամբ օգտատէրը հեռախօսի տեսախցիկի միջոցով կարող է իւրաքանչիւր երկրում գտնել մօտակայքում իրեն հետաքրքրող վայրերը պատկերներով՝ թանգարան, ճաշարան, բանկ եւ այլն: Այն գործում է ամբողջ աշխարհում, եւ արդէն համագործակցում է «Թրիփընդուայզեր» ցանցի հետ: Յաւելուածը մրցանակի է արժանացել եւ ֆինանսաւորուել նաեւ WCIT-ի համաշխարհային համաժողովում: Soraytec նախագծի հեղինակներն առաջարկում են էներգիայի օպտիմալացման (բարելաւումի-Խմբ.) խոստումնալից լուծում: Հայ-եւրոպական թիմն արդէն փորձարկել է ծրագիրը Նորվեգիայում: GeBeCert մրցանակակիր «սթարթափ»ը ներկայանում է յեղափոխական լուծումներով՝ խոշոր ընկերութիւններին առաջարկելով կասեցնել կեղծ ապրանքների ու հաւաստագրերի ստեղծումն ու տարածումը: Մարզական եւ ֆինանսական ոլորտների միաւորման հետաքրքիր մօտեցում է նախատեսում Beticle ծրագիրը: Team uniQ կոչուող նախագիծը նորարարական, բացառիկ լուծումներ է առաջարկում սոցիալական հարթակում: Ձեռնարկին հնարաւորութիւն էր ընձեռնուել մասնակցելու նաեւ տեխնոլոգիական ոլորտում չգործող «ԱՅԼԿԵՐՊ» ընկերութեանը, որ յայտնի է տարբեր տարիքային խմբերի համար ինտելեկտուալ (մտային-Խմբ.) խաղերի արտադրութեամբ:
Ներդրողները մեծապէս տպաւորուած էին թէ՛ «սթարթափ»երով եւ թէ ներկայացման ձեւով: Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում ճանաչուած ձեռնարկատէր, ամերիկահայ Էլ Եսայեանը, ով երկար տարիներ է, որ ներգրաւուած Հայաստանում ԲՏ ասպարէզում, հաւաստիացրեց, որ որակական առումով ոլորտում հսկայական առաջընթաց կայ, ինչի վկայութիւնն էին նաեւ ներկայացուած նախագծերը. «Ամէն տարի որակն աւելի է բարձրանում, գաղափարներն առաւել հետաքրքրիր են դառնում, «սթարթափ»ներ ստեղծողներն էլ աւելի վստահ են նաեւ ներկայացնելիս, ինչը վստահութիւն է ներշնչում նաեւ ներդրողներին: Հաղորդակցութիւնը Հայաստանի եւ Սփիւռքի հայերի միջեւ նոյնպէս որակական նոր մակարդակի է հասել, ինչը շատ ոգեւորիչ է», նշեց ակումբի անդամ Եսայեանը՝ կարեւորելով կառոյցի գոյութիւնն ու գործունէութիւնը, որի շնորհիւ սփիւռքահայ մասնագէտներն ու գործարարները կարողանում են ճանաչել եւ օգտակար լինել իրենց հայրենակիցներին՝ միաժամանակ փոխշահաւէտ ներդրում կատարելով: Ակումբի անդամներից է նաեւ «Նարեկացի» արուեստի միութեան հիմնադիր Նարեկ Յարութիւնեանը, որ «շատ գնահատելի» որակեց կազմակերպութեան աշխատանքը՝ նշելով, որ ստեղծուել է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են արտայայտել իրենց գաղափարներն ու դուրս գալ համաշխարհային շուկայ: Հայաստանի «Հրեշտակ» ներդրողների ակումբի կարեւորութեան մասին արտայայտուեցին նաեւ մասնակից նախագծերի ներկայացուցիչները. «Նման հանդիպումներն անչափ կարեւոր են, քանի որ ստանում ենք բազմաթիւ կարծիքներ, խորհուրդներ մեր գաղափարի վերաբերեալ, ինչպէս նաեւ՝ հասկանում ենք, թէ որքանով է հետաքրքրիր մեր գաղափարը նաեւ միջազգային ներդրողների շրջանում, ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Միաժամանակ, ձեռք ենք բերում այնպիսի կապեր ու ծանօթութիւններ, որոնք շրջադարձային կարող են դառնալ մեր գործի համար», նշեց Virtlo յաւելուածի համահիմնադիր Խաչատուր Բադալեանը:
Հայաստանի «Հրեշտակ» ներդրողների ակումբը գործունէութեան կարճ ընթացքում հովանաւորել է հինգ նախագիծ, այդ թւում՝ «Էմբրի Թեք», «Իլուրիա Սեքիւրիթի», «Դեֆեքթ», որոնք բացառիկ են բնոյթով:
Հիմնադիրները նշում են, որ ֆինանսաւորումը, անկախ նախագծի տուեալ պահի յաջողութիւնից, բարձրացնում է տուեալ ընկերութիւնը նոր որակի: Ըստ այդմ, կազմակերպութիւնը ջանքեր չի խնայելու հայկական ընկերութիւններին աջակցելու հարցում: Ակումբի անդամ-ներդրող կարող է դառնալ իւրաքանչիւրը, ով համախոհ է ակումբի նպատակներին:
Կարպիս եւ Ծովակ Գարամարտեաններ
Եւ Զաւակները՝ Արմէն, Միքէլ, Թալին եւ Թոռները
Թող Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
երջանկութիւն եւ խաղաղութիւն
պարգեւեն մեր ժողովուրդին
Zov’s Bistro
17440 E. 17th Street,
Tustin, CA 92780
714.838.8855
Ֆերահեան Ազգային երկրորդական վարժարանի, Մարի Գապայեան Նախակրթարանի եւ ՀՕՄի «Աշխէն Փիլաւճեան» Մանկամսուրի տնօրէնութիւնը, պատասխանատու մարմիններն ու անձնակազմը, սրտանց կը շնորհաւորեն վարժարանի ծնողները, համակիրները, ազնուասէր բարերարները, ինչպէս նաեւ Հայաստանի, Արցախի եւ աշխարհատարած ողջ հայութեան Նոր Տարին եւ Ս. Ծնունդը, մաղթելով բոլորին հայօրէն ապրելու աննկուն կամք, Հայ Դատի յարատեւ յաղթական երթ, հայութեան անկատար տենչերու իրականացում, ինչպէս նաեւ բարեբեր եւ օրհնեալ տարի մը: