Սիրելի՛ հայրենակիցներ,
Ս.թ. Յուլիսի 21ից Օգոստոսի 3ը Երեւանում իրականացուելու է Սփիւռքի ազգային պարի ուսուցիչների եւ երգչախմբերի խմբավարների վերապատրաստման երկշաբաթեայ դասընթաց:
Մասնակիցները 14 օրերի ընթացքում հնարաւորութիւն կ՛ունենան առարկայական դասընթացների միջոցով կատարելագործելու իրենց գիտելիքներն ու հմտութիւնները ազգային պարախմբերի եւ երգչախմբերի կազմակերպման եւ կառավարման գործում:
Ճանաչուած մասնագէտների կողմից անցկացուող տեսական եւ գործնական պարապմունքների թեմաներն ընդգրկելու են՝ –
– ազգային պարի, երգի իւրայատկութիւնները, մշակման եղանակները,
– աւանդական ժողովրդական, ինչպէս նաեւ ժամանակակից պարը եւ դասական երգեցողութիւնը, բեմադրական հմտութիւնները,
– համայնքներում գործող պարախմբերի-երգչախմբերի գործունէութեան կազմակերպման եւ կառավարման եղանակները:
Դասընթացը ներառելու է նաեւ մշակութային հանդիպումներ եւ հետաքրքիր այցելութիւններ Հայաստանի պատմամշակութային եւ ժամանցային վայրեր:
Դասընթացի լեզուն հայերէնն է:
Դասընթացների 14օրեայ ժամանակահատուածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարութիւնը:
Ովքեր կարող են մասնակցել դասընթացին՝
ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառութեամբ՝ երկքաղաքացիութիւն ունեցողների) Սփիւռքի պարային խմբերի եւ երգչախմբերի ղեկավարները, պարուսոյցները, երգուսոյցները, դիրիժորները, որոնք՝
– նախկինում չեն մասնակցել ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից անցկացուած ազգային պարի, երգի վերապատրաստման դասընթացների,
– իրենց հաշուին հոգալու են Հայաստան ժամանման եւ մեկնման ծախսերը,
– իրենց հաշուին ձեռք են բերելու երկշաբաթեայ տուրիստական ապահովագրութիւն:
Դասընթացների մասնակցութեան յայտ ներկայացնելու վերջնաժամկէտը՝
20 Յունիս, 2019թ. ժամը 24 (երեւանեան ժամանակով)։