2019թ. Ապրիլի 13-15ը Թբիլիսիում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International union of socialist youth, IUSY) սեւծովեան տարածաշրջանի երկրների համագործակցութեան ժողովը: Ժողովը կրում էր. «Արժանապատիւ աշխատանք երիտասարդների համար» խորագիրը:
Ժողովին մասնակցում էին շուրջ 20 երիտասարդներ թուով 7 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Ադրբեջան, Բուլղարիա: ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան անդամներ Քրիստինէ Վարդանեանը եւ Արշակ Մեսրոպեանը:
Ժողովում մասնակիցները զեկուցեցին իրենց երկրների եւ կազմակերպութիւնների երիտասարդութեան գործունէութեան դաշտի ապահովման ուղղութեամբ տարուող աշխատանքների մասին:
Ժողովը ընդգծեց երիտասարդների դերը կազմակերպութեան անդամ երկրներում աղքատութեան վերացման, գործազրկութեան դէմ պայքարի եւ արժանապատիւ աշխատանքի իրաւունքի ապահովման գործում:
ԸԵՄՄ սեւծովեան տարածաշրջանի ժողովի աւարտին ընդունուեց յայտարարութիւն, որում, ի թիւս այլ հարցերի, ժողովի մասնակիցներն իրենց աջակցութիւնն ու զօրակցութիւնը յայտնեցին ՀՅԴ Երիտասարդականին՝ Հայաստանում սոցիալական արդարութիւն հաստատելու գործում:
Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպութիւնն է, որին անդամակցում են աւելի քան 143 կազմակերպութիւններ՝ աշխարհի շուրջ 100 երկրներից: ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄի լիիրաւ անդամ է:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԳՐԱՍԵՆԵԱԿ
Երեւան