
ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».- 26 տարի առաջ զոհուեց Շահումեանի արծիւը: Շահումեանի ազատագրումը յաւերժ կապուել է ազգային հերոս, դաշնակցական, գիւլիստանցի Շահէն Զինաւորի Մեղրեանի անուան հետ: Նրա գլխաւորած »Եղնիկներ« ջոկատը քիչ-քիչ ընդլայնուել էր: Գիւլիստանն արդէն նրանց ձեռքում էր, եւ Շահումեանի վերջնական ազատագրումն իրական էր թւում: 1993ի այս օրը խփուեց Շահէն Մեղրեանին մարտական ընկերներին հետ Երեւան բերող ուղղաթիռը: Ազատամարտը կիսատ մնաց նաեւ նրա զինակիցների համար:
Գրիգոր Գրիգորեան, Արտակ Խաչատրեան, Հայկ Մեղրեան, Պօղոս Սիմոնեան, Ռաֆիկ Բադալեան, Արմէն Բազեան, ուղղաթիռի հրամանատար Ջանբուլադ Մուրադեան, 2րդ օդաչու Արամ Գրիգորեան եւ բորտ-մեխանիկ Իոսիֆ Միքայէլեան:
Ամէն տարի նոյն օրը հարազատները, ընկերներն իրենց յարգանքի տուրքն են մատուցում հերոսների շիրիմներին:
Մանրամասները` տեսանիւթում