ԵՐԵՒԱՆ.- Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինէ Յովհաննիսեան յայտարարեց, որ կը կասեցնէ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան իր անդամակցութիւնը:
«2018 թուականի խորհրդարանական ընտրութիւններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայութիւնից (16 տարիներից եօթը ակտիւ քաղաքական գործունէութեան շրջան էր) յետոյ մտածել գործունէութեան նոր ուղղութիւնների մասին: Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է: Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաեւ այժմ: Դա է պատճառը, որ լսելի լինելու, երկրում կատարուող իրադարձութիւններին արձագանգելու համար ես ընտրում եմ գործունէութեան այլ ճանապարհ», յայտնեց Արփինէ Յովհաննիսեան:
Յովհաննիսեան որոշած է իբրեւ իրաւաբան աշխատիլ «Դաւիթ եւ գործընկերներ» խորհրդատուական ընկերութեան հետ՝ գործընկերոջ կարգավիճակով: