All For Health, Health For All առողջապահական կենտրոնում վերջին օրերին շատ են մրսածութիւն ունեցող հիւանդների այցելութիւնների քանակը: Մեր խորհուրդների նպատակը վիրուսների տարածումը կանխարգելելն է:
Վիրուսը շնչառական վարակ է եւ տարածւում է օդակաթիլային ճանապարհով: Այդ պատճառով աւելի յարմար է հիւանդ զգալու դէպքում յետաձգել բոլոր հանդիպումները: Հիւանդներին խորհուրդ է տրւում չզբաղուել ինքնաբուժութեամբ, յատկապէս յիշել՝ որ հակաբիոտիկները արդիւնաւէտ չեն վիրուսների հանդէպ՝ ուստի պէտք չէ ձեռք մեկնել դեղահաբերին:
Բժիշկների յաջորդ խորհուրդն է հագնուել եղանակին համապատասխան, յաճախակի օդափոխել փակ տարածքները, օգտագործել հնարաւորինս շատ հեղուկներ, պահպանել հազի եւ փռշտալու վարուելակարգը, հետեւել անձնական հիգիենային՝ լուանալ ձեռքերը:
Առաջարկում ենք մրսածութիւնը յաղթահարելու մի քանի միջոցներ՝
- Լիմոնի մի մասը գցէք թէյի մէջ եւ խմէք: Սա կ՛օգնի հանգստացնել կոկորդի բորբոքումը:
- Մեղրը կ՛օգնի նուազեցնել կոկորդի ցաւը եւ իջեցնել ջերմութիւնը: Մրսածութեան դէպքում տաք կաթի մէջ մեղր աւելացրէք եւ խմէք քնելուց առաջ:
- Սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը: Եթէ հիւանդանալուց յետոյ սխտոր օգտագործէք, կը տեսնէք, որ հիւանդութիւնն աւելի կարճ կը տեւի: Գերադասելի է այն օգտագործել թարմ վիճակում:
- Խնձորի քացախը կարող է օգնել բակտերիաների եւ վիրուսների դէմ պայքարում:
- Կոճապղպեղը (ginger) հիանալի միջոց է մրսածութեան դէմ: Այն օգնում է յաղթահարել վիրուսները: Կոճապղպեղով կարելի է թէյ պատրաստել, որը գերադասելի է խմել առաւօտեան եւ ցերեկը: Խորհուրդ չի տրւում այն օգտագործել քնելուց առաջ, քանի որ այն թարմացնող յատկութիւն ունի: