Մի անգամ Սիամի թագաւոր Ռամայ 5րդի 19ամեայ դուստրն իր երեխայի հետ լողում էր նաւակով: Յանկարծ նաւակը շրջուեց եւ նրանք սկսեցին խեղդուել: Շրջապատում բազմաթիւ ականատեսներ կային, բայց նրանցից եւ ոչ մէկը չնետուեց օգնութեան: Արքայադուստրն ու փոքրիկը զոհուեցին: Իսկ մեղաւորը օրէնքն էր, որը մահուան սպառնալիքով սովորական մահկանացուին արգելում էր դիպչել թագաւորական ընտանիքի անդամներին:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ ՊԼՈԿԷՆ