ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Յունիսի 7ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջէյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի կողմից անցկացուող դիտարկումների կազմակերպմանն առնչուող մի շարք հարցեր:
Յատուկ ուշադրութիւն է դարձուել Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում տիրող իրավիճակին: Այս համատեքստում Մասիս Մայիլեանն ընդգծել է, որ լարուածութեան սրմանն ուղղուած Ադրբեջանի մարտավարութիւնը վերջին շրջանում կիրառւում է ոչ միայն արցախեան, այլեւ այլ ուղղութիւններով, ինչը կարող է յանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: